Չինական Մեծ Պարիսպ….

Չինական ճարտարապետության   վիթխարի  հուշարձաններից  է  Չինական  մեծ  բերդապարիսպը,  որի  սկզբնական  հատվածները  կառուցվել  են մ.թ.ա. 4-3-րդ դարերում:

Չինաստանի  միավորումից  հետո չինական կայսրը  հրամայեց կառուցել հսկա պատ ` կայսրության  հյուսիս-արևմուտքի  սահմանները  պաշտպանելու համար:  Հետագայում այն բազմիցս  ավերվել, վերակառուցվել  և նորոգվել է:

Պատի  երկարությունը  ըստ  ենթադրությունների,  մի  դեպքում 4000 կմ է, մյուս դեպքում `5000-ից  ավելի: Բարձրությունը `6,6 մ, իսկ առանձին  հատվածներում  մինչև 10 մ, լայնությունը `6,5 մ. Մինչև  5,5մ.: Բերդապարիսպի  ամբողջ  երկայնքով  կառուցվել  էին  պաշտպանական  ամրություններ ` աշտարակներ  և  ամրոցներ:

Սահմանի   խոցելի  մասերում  պարիսպը  կառուցվել է  քարից,  մյուս  հատվածներում  հողի  թմբերը  երեսպատել  են  քարե  սալիկներով:

Պարսպի մեծ  մասը  պահպանվել է մինչև մեր օրերը:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ