Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ՏՏ ոլորտ
Գլխավոր›ՏՏ ոլորտ›Չինաստանը կարող է աշխարհում առաջինն ամբողջությամբ հրաժարվել կանխիկից

Չինաստանը կարող է աշխարհում առաջինն ամբողջությամբ հրաժարվել կանխիկից

Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
07/03/2020
1551
0
Share:

Coronavirus-ը նպաստեց տարբեր տեխնոլոգիաների զարգացմանը՝ ներառյալ 3D տպագրությունը, դրոնների և ինքնավար մեքենաների օգտագործումը: Միգուցե այն նաև կարագացնի կանխիկի վախճանը, և այդ գործընթացը կսկսվի Չինաստանում։

Մի քանի տարի առաջ Չինաստանի կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական բանկը (NBK) սկսեցին ազգային թվային արժույթի առաջին տարածաշրջանային փորձարկումները: COVID-19 համաճարակի ընթացքում անհպում վճարումները դարձան վարակի դեմ պայքարի ձևերից մեկը աշխարհի շատ երկրներում: Շուտով Չինաստանը հայտարարեց, որ սկսել է թվային արժույթի օգտագործումը չորս քաղաքներում. սա երկիրը մոտեցրեց աշխարհում առաջին անկանխիկ պետության դերին: Չինաստանը նույնիսկ առաջ անցավ Շվեդիայից, որն այդ պահին գտնվում էր այս առաջխաղացման եզրին:

Digital Yuan(Թվային յուան)-ը պետական-մասնավոր նախաձեռնություն է: Նոր տարադրամը փորձարկվում է Շենժենում, Սյուզհոյում, Քունյանգում և Չենգդուում՝ այնպիսի ֆրանչայզիների մասնակցությամբ, ինչպիսիք են McDonald’s-ը և Starbucks-ը, ինչպես նաև տեղական ընկերություններ:

«Սա իրական game-changer է ֆինանսական ծառայությունների ոլորտում», – ասում է Mena FinTech Association֊ի նախագահ Նամիր Խանը, «հատկապես մի երկրի համար, որը դեռ ուշքի չի եկել COVID-19-ից և կարիք ունի հանգստանալու»:

Չորս տասնամյակի աճից հետո Չինաստանի տնտեսությունը վերջին եռամսյակում կտրուկ անկում է ապրել, որը պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակով: Հունվարից ի վեր երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված ավելի քան 83 հազար մարդ, որոնցից առնվազն 4500-ը մահացել են: Դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել Հուբեյի Վուհան քաղաքի շրջակայքում, որտեղ սկսվել է բռնկումը: Համաճարակը դեռ զգացվում է աշխարհի շատ երկրներում: Չինացի պաշտոնյաները կարծում են, որ երկրի համար ամենավատ ժամանակաշրջանը արդեն անցյալում է, և միջոցներ են ձեռնարկում աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը վերակենդանացնելու համար:

Չինացիներն արդեն վաղուց սովոր էին սմարթֆոններ օգտագործմանը՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար: 2014 թ.-ին տեղական տեխնոլոգիական հսկաներ Alibaba-ն և Tencent-ը առաջինն էին, ովքեր սկսեցին ներդնել թվային առևտրային վճարումները, ինչը հանգեցրեց կանխիկի օգտագործման նվազմանը: Այժմ, ըստ վաշինգտոնյան ֆինանսավերլուծական CGAP կենտրոնի տվյալների, այդ ընկերությունները կազմում են բջջային վճարների 17 տրիլիոն դոլար արժողությամբ շուկայի մինչև 90% -ը:

Ըստ CGAP-ի տվյալների, և՛ ընկերությունները, և՛ Չինաստանի կառավարությունը թվային վճարումները համարում են ապրանքների և ծառայությունների հետ աշխատելու հսկայական էկոհամակարգի մուտքի կետ և ստացված տվյալները օգտագործում են ինչպես թվային ֆինանսական ծառայությունների, այնպես էլ ֆիզիկական մանրածախ արտադրության վերափոխելու համար: Տեխնոլոգիան արագորեն տարածվեց՝ շնորհիվ բանկային հաշիվների և սմարթֆոնների լայն տարածման:

Բայց նման գործարքները միշտ էլ հիմնվել են սովորական արժույթի օգտագործման վրա: Թվային յուանը շատ առումներով նման է սովորական փողին, բայց գոյություն ունի միայն Չինաստանի Ժողովրդական բանկի աջակցությամբ ստեղծված թվային դրամապանակում, կոդի տեսքով: Եվ սա այն տարբերակում է կրիպտոարժույթներից, որոնք հիմնված են ապակենտրոնացման գաղափարի վրա:

Հարավչինական Morning Post ամսագիրը հայտնել է, որ այն ընկերությունների ցանկում, որոնք առաջիկայում կսկսեն փորձարկել ազգային թվային արժույթը, կներառվեն Starbucks, McDonald’s and Subway միջազգային ֆրանչայզիներ, ինչպես նաև տեղական մի շարք բիզնեսնե` հյուրանոցներ, հացի փռեր և մարզադահլիճներ:

Մի քանի տարի առաջ Չինաստանը արգելեց ICO-ն և կանխեց երկրում կրիպտոարժույթների տարածումը՝ միաժամանակ թողարկելով գիտական հոդվածներ սեփական թվային արժույթի զարգացման վերաբերյալ:

«RMB-ը (remninbi կամ թվային յուան) թվային վճարումների էվոլյուցիայի բնական արդյունք է», – ասում է «Binance»-ի փոխնախագահ Լինգ Ժանը: «Հինգ տարի առաջ, երբ Tencent-ը և Alibaba-ն գործարկեցին իրենց համակարգերը, ոչ ոք չէր պատկերացնում, թե որքան տարածված կլինի այս տեխնոլոգիան. նման բաները տեղի են ունենում աստիճանաբար»: Այժմ սպառողները պատրաստ են թվային արժույթին»:

COVID-19-ը դարձավ խթանիչ՝ անկանխիկ վճարումների զարգացման համար. դա հիմնականում պայմանավորված է թղթադրամներ օգտագործելիս վիրուսով վարակվելու վախով: «Ապրանքների ու ծառայությունների վճարման սովորական եղանակները դադարել են աշխատել», – ասում է «Marshal» վճարային ընկերության գործադիր տնօրեն Գաուրավ Դարը: Ստեղծված իրավիճակում սպառողները ստիպված կլինեն փոխել իրենց սովորությունները, իսկ անկանխիկ վճարումները հեշտությամբ կարող են կապված լինել թվային արժույթի հետ:

Համաճարակի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների Կենտրոնական բանկը խրախուսել է թվային ծառայությունների օգտագործումը «Էմիրությունների բնակիչների առողջության և անվտանգության պահպանման նպատակով», ինչպես նաև ավելացրել է անհպում բանկային քարտերով վճարման առավելագույն սահմանը: Վիրուսի տարածումը կանխելու համար բանկերին հանձնարարվել է բանկոմատները համալրել նոր թղթադրամներով:

Թվայնացման կողմնակիցների կարծիքով, կանխիկի օգտագործմամբ պայմանավորված են նաև այլ խնդիրներ։ Ըստ Mena FinTech ասոցիացիայի նախագահ Խանի՝ 10 դոլար արժողությամբ թղթադրամ օգտագործելու միջին ժամկետը 4,2 տարի է, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թղթադրամների 53-ից 100% -ը կեղտոտ է:

ԱՄՆ-ի Federal Reserve-ը հայտնում է, որ 1 դոլար արժողությամբ թղթադրամի տպման արժեքը 5,5 ցենտ է, իսկ հինգ դոլարանոց թղթադրամը կրկնակի թանկ է:

«Համաձայն ուսումնասիրություններից մեկի՝ միայն 2018-ին մարդկությունը ծախսել է 35,3 միլիարդ դոլար՝ թղթադրամների տպման համար: Եվ սա բացի դրանց տարածման, հավաքման, ոչնչացման և կեղծարարների դեմ պայքարի ծախսերից», – ասում է Խանը: «Ազգային թվային արժույթների ստեղծումը թույլ կտա երկրներին պաշտպանել իրենց ինքնիշխանությունը և դիմակայել գլոբալ կրիպտոարժույթներին»:

Իսկապես, թվային յուանը կարևոր է ինչպես ներքին վճարումները սատարելու, այնպես էլ Չինաստանի գլոբալ առևտրային նկրտումների համար:

Թվային խնայողական DeFiner ընկերության գործադիր տնօրեն Ջեյսոն Վուն կարծում է, որ թվային արժույթը Չինաստանին թույլ կտա շրջանցել ներկայիս ֆինանսական համակարգը, որը գլխավորում է ԱՄՆ-ն և ամերիկյան դոլարը: Արդյունքում, Չինաստանը կարող է դառնալ համաշխարհային թվային տնտեսության մեջ գործարքների քանակով առաջատարը: Թվային արժույթների թողարկմամբ, կուժեղանա խոշոր երկրների միջև մրցակցությունը։

Կոնգրեսի սենատոր Շերոդ Բրաունը վերջերս կոչ է արել թվային դոլարով դրամապանակը ներառել սպառողների աջակցության միջոցառումների փաթեթում՝ COVID-19-ի ֆոնի վրա: Նա առաջարկեց մասնակից բանկերի փոստային բաժանմունքներում և գրասենյակներում ստեղծել անվճար բանկային հաշիվ՝ գումար ստանալու, վճարումներ կատարելու և կանխիկ դրամ ստանալու համար: Վերլուծաբանները կարծում են, որ այս գաղափարը փոխառվել է Մարկ Ցուկերբերգից, բայց ամենից շատ այն նման է Չինաստանում ընդունված աջակցության ներկայիս միջոցառումներին:

Տեղական իշխանությունները թվային կտրոններ են ուղարկել քաղաքացիների սմարթֆոններին, որոնք կարելի է կիրառել ռեստորաններում և մթերային խանութներում: Օրինակ՝ յուրաքանչյուր Վուհանի բնակիչ ստացել է մոտ $10 այնպիսի գնումների ծրագրերի միջոցով, ինչպիսիք են WeChat-ը և Alipay-ը:

«Կառավարության համար հեշտ է հետևել թվային կտրոնների օգտագործմանը», – պատմում է դոկտոր Շիրլի Յուն, Չինաստանի տնտեսության փորձագետ և Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի հրավիրված աշխատակից: Նա նշեց, որ վերջերս ԱՄՆ կառավարության կողմից քաղաքացիներին տրամադրված միջոցների դեպքում դա հնարավոր չէ:

Միևնույն ժամանակ, թվային կտրոնները հնարավորություն են տալիս կառավարությանը հասկանալ, թե որ ոլորտն է ավելի մեծ աջակցություն ստանում, ով և ինչպես է գործնականում օգտագործում այդ փողերը:

«Ընթացիկ ճգնաժամի ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է ժամանակակից տեխնոլոգիաները օգնում Չինաստանին բարձրացնել արագությունն ու արդյունավետությունն ինչպես համաճարակի դեմ պայքարում, այնպես էլ տնտեսությանը աջակցելու հարցում», – ասաց նա:

Մինչ օրս 20 երկիր պաշտոնապես աշխատում է թվային արժույթի ստեղծման համար՝ իրենց կենտրոնական բանկերի աջակցությամբ: Մրցակցությունը շարունակում է աճել, բայց կա զգացողություն, որ Չինաստանը դարձել է առաջատար այս խմբում:

Թեգերթվային արժույթԿորոնավիրուսկրիպտոարժույթՉինաստանտեխնոլոգիատնտեսությունֆինանս
Նախորդ հոդվածը

Չինական Didi Chuxing-ը փորձարկում է ինքնավար ռոբոտաքսի ...

Հաջորդ հոդվածը

Google-ի գովազդի բաժնի նախկին ղեկավարը գործարկում է ...

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Աշխարհ

    Կորոնավիրուս․ Բիլլ Գեյթսը դավադրության տեսությունների և լուրերի կենտրոնում(Լե Մոնդ, Ֆրանսիա)

    04/16/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԱռողջապահությունԳիտական

    Հայտնաբերվել է կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը

    07/11/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ԱշխարհԱռողջապահությունՀետաքրքիր

    Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով

    06/01/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՀետաքրքիրՏՏ ոլորտ

    Ի՞նչ է կրիպտոարժույթը, և որտե՞ղ են ռիսկերը

    02/02/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Աշխարհ

    Որքա՞ն երկար է պահպանվում COVID-19-ի հանդեպ իմունիտետը

    07/25/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԱռողջապահությունՀետաքրքիր

    Կորոնավիրուսը տարածվում է` խլելով մոտ 1800 մարդու կյանք

    02/18/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԳիտականԿրթականՀետաքրքիր

    Անհավանական փաստեր, որ շատերին է հետաքրքրել (Մաս 1)

  • ՄտքերՆախագծեր

    Էդուարդ Հարենց – «Լեթարգիական արթնություն » գրքից

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT