ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ՆՐԲԱՀԱՄ ԿՈՏԼԵՏՆԵՐ

Հավի կրծքամսով նրբահամ կոտլետի պատրաստման համար մեզ անհրաժեշտ կլինի՝

  • Հավի կրծքամիս – 500 գրամ
  • Ձու -2 հատ
  • Ալյուր – 2 ճաշի գդալ
  • Մայոնեզ կամ թթվասեր – 2 ճաշի գդալ
  • Հալվող պանիր – 200 գրամ
  • Գլուխ սոխ – 1 հատ փոքր
  • Սամիթ
  • Համեմ
  • Աղ և սև պղպեղ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը՝

    Սկզբում պետք է պատրաստել սոխառածը՝ ոչ շատ ձեթով։ Ապա, նախապես ոսկրահանված հավի հում կրծքամիսը կտրատում ենք ոչ շատ մեծ խորանարդների տեսքով:

Վրան ավելացնում ենք սոխառածը, ձուն, ալյուրը, թթվասերը կամ մայոնեզը, այնուհետև ավելացնում ենք քերած պանիրը,  կտրատում ենք սամիթն ու համեմը, այս ամենը համեմելով աղ ու պղպեղով։ Խառնում ենք գդալով, մինչև միասեռ զանգված ստացվելը և թողնում 10-15 րոպե հանգստանա, որպեսզի բոլոր բաղադրիչների համերը միախառնվեն իրար։

Թավայի մեջ լցնում ենք 2-3 ճ/գ ձեթ և լավ տաքացնում այն, որից հետո ստացված զանգվածը գդալ առ գդալ տեղավորում ենք տաքացված թավայի մեջ` հաղորդելով կոտլետին կլորավուն տեսք և սպասում մինչև կարմրելը։

Ահա և վերջ․․․ մեր կոտլետները պատրաստ են։
Ուտեստը ցանկալի է մատուցել տաք վիճակում։

Բարի ախորժակ 🙂

Հեղինակ՝ Լուսինե Ավանեսովա 

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ