
Բաղադրամասեր 1 կգ հավ մսին ՝
- 1 հատ ձու,
- 40 գրամ պանիր(պարմեզան),
- 1 գլուխ սոխ,
- 0,4 թեյի գդալ սև պղպեղ,
- մաղադանոս,
- աղ,
- ձիթայուղ
Պատրաստման եղանակը
- Հավի միսն անջատել ոսկորներից,աղալ։
- Սոխը շատ մանր կտրտել և խառնել մսին,ավելացնել ձուն,աղը,պղպեղը,քերած պանիրը,մանրացրած կանաչին,լավ խառնել։
- Կոտլետի ձև տալ և տապակել բուսայուղով,մինչև կարմրելը:
Բարի ախորժակ:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
1
Վստահ չեմ
1