
4-րդ ռեակտորը՝ պայթյունից 3 օր անց:
Ատոմակայանի 1-ին էներգակիրի գլխավոր սրահը. Առաջին լուսանկարը՝ Խորհրդային իշխանությունների կողմից վթարի փաստը պաշտոնապես ճանաչելուց հետո: Ապրիլ 29, 1986 թվական:
Շվեդ գյուղացին հավաքում է վարակված խոտը՝ Չեռնոբիլի աղետից ամիսներ անց:
Բժիշկը հետազոտում է վթարի վայրից տարհանված անհայտ փոքրիկին: Լուսանկարն արվել է արտասահմանցի մի քանի լրագրողների համար կազմակերպված շրջայցի ժամանակ, որը նպատակ ուներ ցուցադրելու, թե ինչպես են խորհրդային իշխանությունները վերացնում վթարի հետքերը:
Այսպիսի հերթերում կիևցիները ստանում էին ճառագայթման առկայության հետազոտության համար բժշկական ուղեգիր ստանալու համար:
Գերմանացի մասնագետը ստուգում է աղետից շաբաթներ անց սպանդի ենթարկված կենդանիների մսի մեջ ճառագայթման առկայությունը: 1986 թվական Գերմանիա:
4-րդ վթարված էներգաբլոկ. Շրջայց 12 տարի անց. 1998 թվական. Չեռնոբիլ:
1998 թվական. 4-րդ էներգաբլոկի կառավարման վահանակը:
Այս մարդիկ մասնակցում էին վթարված կայանի պատնեշման շինարարական աշխատանքներին: «Ուկրաինայի Չեռնոբիլ միության» տվյալներով՝ հազարավոր մարդիկ, ովքեր մասնակցել են վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, մահացել են՝ ռադիոակտիվ ճառագայթումից:
Չեռնոբիլի դեռևս գործող կայանում արված վերջին լուսանկարը. 2000 թվականի դեկտեմբերի 15-ին Չեռնոբիլի ատոմակայանը դադարեցրեց իր գործունեությունը:
15 և 17-ամյա այս աղջիկները բուժվում են Կուբայի հիվանդանոցում՝ ճառագայթում ստացած մյուս երեխաների հետ:
Այս փոքրիկը բուժվում է օնկոլոգիական կենտրոնում՝ վթարից 20 տարի անց: Հենց 2006 թվականին պարզ դարձավ, որ Ուկրաինայի կառավարությունն այլևս գումար չունի վթարից տուժածների անվճար բուժօգնության կազմակերպման համար:
Պրիպյատ քաղաքը և ատոմակայանի 4-րդ էներգաբլոկը. 2000 թվական. Ատոմակայանի գործունեության ամբողջական դադարումից հետո:
Պրիպյատ քաղաք-ուրվական. Մանկական զբոսայգի. 2003 թվական
Պրիպյատ. Միջնակարգ դպրոց. 2006 թվական:
Տուլգովիչի բելառուսական գյուղ. Վթարից առաջ գյուղում ապրում էր 2000 մարդ, այսօր՝ ընդամենը 8-ը:
2008 թվական. Պատնեշկառուցման աշխատանքները շարունակվում են: