
Ուինսթոն Չերչիլը բրիտանական պատմության ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նա եղել է Միացյալ Թագավորության վարչապետը 1940-1945 թվականներին, այնուհետև կրկին 1951-1955 թվականներին:Չսահմանափակվելով պետական և քաղաքական գործունեությամբ, Չերչիլը նաև սպա էր բրիտանական բանակում, պատմաբան, գրող և նկարիչ:
Չերչիլը դարձավ Բրիտանիայի միակ վարչապետը, ով արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի:
Ստորև ներկայացնում ենք Ուինսթոն Չերչիլի 10 իմաստուն և ազդեցիկ խոսքերը՝
1.Հաջողությունը `մի ձախողումից մյուսը քայլելու ունակություն է` առանց ոգևորվածությունը կորցնելու:
2.Պատերազմն այն է, երբ բոլորովին անմեղ մարդիկ մահանում են ուրիշների շահերի համար:
3.Ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություն է:
4.Երբ արծիվները լռում են, սկսում են խոսել թութակները:
5.Եթե անգամ դժոխքով ես անցնում, անցի’ր առանց կանգ առնելու:
6.Խելացի մարդը միայնակ չի գործում բոլոր սխալները. Նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին:
7.Հիմարն այն մարդն է, ով երբեք չի փոխում իր կարծիքը:
8.Իշխանությունը թմրանյութ է: Ով փորձել է գոնե մեկ անգամ, հավերժ թունավորված է դրանով:
9. Ցանկանո՞ւմ եք, որ վեճի ժամանակ ձեր խոսքը վերջինը լինի: Ասացեք ձեր հակառակորդին. «Դուք ճիշտ եք»:
10. Կյանքի ամենամեծ դասն այն է, որ հիմարներն էլ են ճիշտ լինում: