
Բաղադրիչներ
- պանիր պինդ- 400 գր
- պանիր պարմեզան – 200 գր
- կաթ – 100 գր
- համեմունք – ըստ ճաշակի
- պանիր ռոկֆոր – 50 գր
- կարագ – 60 – 70 գր
Պատրաստման եղանակ
Պինդ պանիրները խոշոր քերիչով անցկացնում ենք, իսկ պարմեզանն անցկացնում ենք մանր քերիչով: Պանրի բոլոր տեսակները խառնում ենք, ավելացնում ենք կաթը այնքան, որպեսզի չծածկի պանրային զանգվածը:Ստացված զանգվածը մոտ 1 ժամ թողնում ենք, որ հանգստանա սենյակային պայմաններում:Այնուհետև դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառներով հասցնում ենք եռման աստիճանի։ Սակայն կարևոր է, որ զանգվածը չեռա։Երբ զանգվածը լավ տաքանում է, ավելացնում ենք նաև կարագը, այնուհետև` խոշոր քերիչով անցկացրած ռոկֆոր պանիրը: Պանրային ֆոնդյու կարելի է պատրաստել նաև առանց Ռոկֆորի, սակայն այն խիստ ցանկալի է, քանի որ անմոռանալի համ և բույր է հաղորդում ֆոնդյուին։
Երբ զանգվածը միասեռ է դառնում, հանում ենք կրակից։
Համեմունքներն ավելացնում ենք ըստ ճաշակի: Կարելի է ավելացնել պապրիկա, քարրի, խմելի-սունելի կամ օրեգանո:
Կարելի է մատուցել ցանկացած հարմարավետ մատուցամանով կտրատած խնձորի, տանձի, լոլիկի, բրոկոլիի, հացի հետ: Ճաշակել տաք վիճակում: