Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

ԱրվեստՀետաքրքիր
Գլխավոր›Արվեստ›Չարլի Չապլինի նամակը դստերը՝ Ջերալդինային

Չարլի Չապլինի նամակը դստերը՝ Ջերալդինային

Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
06/12/2020
1440
0
Share:

Չարլզ Սպենսեր Չապլինը, նույն ինքը՝ Չարլի Չապլինը անգլիացի նշանավոր կինոդերասան է, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը: Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։

Չարլի Չապլինը 12 երեխաների հայր էր: Նամակը, որը կներկայացնենք ստորև, նա գրել է 76 տարեկան հասակում՝ ուղղված իր 21-ամյա աղջկան՝ Ջերալդինային, ով պարի մեջ փնտրում էր ինքն իրեն փարիզյան բեմերի վրա:

Չապլինի նամակը այնքան հուզական է, խորը և անձնական, բայց միևնույն ժամանակ այն ասես հասցեագրված է մեզնից յուրաքանչյուրին: Սա հայրական սիրո և հոգատարության, տխրության և ուրախության, հպարտության և անհանգստության մի հրաշալի արտահայտություն է:


«Դստրիկս,

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ, և քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչ կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այստեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ:

Այդտեղ` հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա… Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին:

Գիտե՞ս, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր, քեզ հեքիաթներ էի պատմում և քնած քեղեցկուհու, և մշտարթուն վիշապի մասին: Ես տեսնում էի քո երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը, ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու:

…Պարիր… Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր. դու պետք է տեսնես` ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են ցրտից ու սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա… Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը` իմ հեքիաթը, չեմ պատմել: Իսկ դա նույնիսկ հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմություն հայցում…

Ահա նա` իմ հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը. ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին, ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորիկ էր, հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն… Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի մոռացիր այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը…

Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և ավելի հաճախ քայլիր, դիտիր քաղաքը: Զննիր մարդկանց, նայիր այրիներին և որբերին, և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը: Եվ եթե գա այդ պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:

Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկների, ավելի նազելիների, ավելի հպարտների, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայիր, ուշադիր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանիր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզնից լավ կպարի և քեզնից լավ կխաղա: Եվ հիշիր, Չապլինի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

…Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց, երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու կգտնես այդպիսի մեկին: Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտե՞ս՝ ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել` այս գիշեր քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը. Հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է:

…Ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

…Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի

 

ԹեգերհեքիաթնամակՉարլի ՉապլինպարՋերալդինա
Նախորդ հոդվածը

Սյու Զեն – «Մենք մի բան կորցրել ...

Հաջորդ հոդվածը

Աստղ Խաչատրյան – «Ես գիտեմ»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԺամանցՀետաքրքիրՄշակույթ

    Պարե՞նք… | Թվիսթ

    05/29/2020
    Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
  • ԱրվեստՀետաքրքիր

    Գաբրիել Գարսիա Մարկես.«Նամակ մահվանից առաջ»

    06/14/2020
    Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Չարլի Չապլին

    05/23/2020
    Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
  • ԱրվեստՀետաքրքիրՄշակույթ

    Պարե՞նք | Ֆլամենկո

    06/21/2020
    Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
  • ԱշխարհԺամանցՀետաքրքիր

    «Գահերի խաղը» հեռուստասերիալի լավագույն և վատագույն զույգերը

    03/02/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհԺամանցՀետաքրքիր

    Ամեն ինչ սկսվեց մկնիկից

    05/22/2020
    Հեղինակ՝ Մարիետա Մելոյան

Հետաքրքիր

  • Արվեստ

    Սպանում է

  • ՄտքերՆախագծեր

    Մանե Գասպարյան – «Ազնավուրի «Բոհեմ»-ից են նրանք….»

Գիրք

Book Cover: ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: Նա - Սոնա Վանյան

Նա - Սոնա Վանյան

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: