Ճանաչիր ինձ – Թամարա Աբգարյան

Թամարա Աբգարյան

Բարև ձեզ։ Ես Թամարա Աբգարյանն եմ։ Սովորել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Ստեղծագործում եմ։ Սիրում եմ լսել ու ընթերցել տարբեր հեղինակների գործեր։Աշխատում եմ մանկապարտեզում՝ դաստիարակ։

Շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Հավատում եմ, որ մարդկանց մեջ ապրող բարությունը կփրկի աշխարհը։ Կյանքում գնահատում եմ անկեղծ ընկերասիրությունը, դիմացինին օգնելու անշահախնդիր պատրաստակամությունը։ Կարծում եմ յուրաքանչյուր մասնագիտության մեջ մշտապես ինքնակրթվելը նպաստում է հետագայում նորանոր հաջողությունների հասնելու համար։

Հեղինակ՝ Մարինե Աբգարյան

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ