Ճանաչիր ինձ – Ռադիկ Դավթյան

Ես Ռադիկ Դավթյանն եմ, 17 տարեկան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից։

Դեռևս վաղ տարիքից բժշկությունն իմ տարերքն էր, այս հոդվածով էլ կցանկանայի կիսվել իմ պատմությամբ, և փորձել մոտիվացնել այն երիտասարդներին, ովքեր ևս հետաքրքրված են բժշկությամբ։

Գերազանց ավարտելով Էդվարդ Պողոսյանի անվան դպրոցը, ընդունելով ծնողներիս խորհուրդը՝ սկսեցի սովորել Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջում, այժմ սովորում եմ երրորդ կուրսում։

Մասնագիտությամբ ռազմաբժիշկ եմ, քանի որ մեր ժամանակում կարևոր է անվտանգությունը սահմանում։

Դեռևս ցանկություն ունեմ դառնալ պլաստիկ վիրաբույժ, մասնակցում եմ բազմաթիվ վիրաբուժական և կամավորական աշխատանքների /խմբակների։

Կարևորելով գործնական և կամավորական գործունեությունը՝ շուրջ երկու տարի Հայաստանի տարբեր քաղաքների հիվանդանոցներում հաճախել եմ բժշկական պրակտիկաների, ինչպես նաև անցել եմ պրակտիկա դեղատներում, ունեմ տարբեր բժշկական սերտիֆիկատներ։

Կամավորական սկզբունքով գիշերային հերթապահություն եմ անցկացրել Վարդենիսի հիվանդանոցում, որը ինձ համար անսպառ մոտիվացիայի և բնականաբար գիտելիքի ամրապնդման հաջող եղանակ էր։

Նաև կուրատոր եմ․ տարբեր ՀԿ֊ներում դասընթացավար եմ։ Երևանում և Վարդենիսում կազմակերպել եմ սեմինարներ, որի ժամանակ շեշտը դրվել է գործնական գիտելիքների վրա՝ չանտեսելով տեսականը, կազմակերպել եմ նաև տարբեր տեսական վեբինարներ։

Նոր գիտելիքներն ինձ էներգիա են տալիս, իսկ այդ գիտելիքներով կիսվելը կրկնակի մոտիվացնող է։

Շուրջ 8 տարի զբաղվել եմ սանդա֊ուշու չինական մարզարվեստով, մասնակցել եմ Եվրասիայի գավաթի առաջնությանը։ Հետաքրքրված եմ շախմատով։

Նպատակս գիտության մեջ խորանալն ու նոր հայտնագործություններ անելն է, ի օգուտ համայն մարդկության:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ