Ճանաչենք մեր հերոսներին – Արտակ Շաբոյան

       Արտակ Անդրանիկի Շաբոյան

Ծնվել է 1997թ.-ի հուլիսի 1 -ին,Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։Հաճախել է տեղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցը։Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԱԻ և ՃԿ պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժինը 2015թ.-ին։2016թ.-ի հունվար ամսին զորակոչվել է հայկական բանակ ու ծառայության անցել Արցախի Հանրապետության Մարտակերտի զորամասում։Դեռևս եռամսյա ծառայության անցած շարքային Շաբոյանը ականատես է լինում իրական պատերազմին։Պատերազմի ժամանակ իրեն որպես հայ և հայրենասեր զավակ գերազանց դրսևորելու համար,քառօրյայի ավարտից հետո նրան շնորհվում է կրտսեր սերժանտ զինվորական կոչում և խրախուսական պատվոգիր։2018թ.ին զորացրվել է՝  ավագ սերժանտ զինվորական կոչումով։Բանակից վերադառնալուց հետո շարունակել է ուսումը հեռակա համակարգում,զուգահեռ՝ հիմնելով սեփական բիզնես։

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, կամավորագրվել ու մեկնել է Արցախ՝ իրեն նվիրելով հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

Արդեն իսկ Ապրիլյանին մասնակցած ու գիտակցումով,թե ու՞ր է գնում ու ի՞նչ է իրեն սպասվում, Արտակը բարձր մարտական ու տրամադրվածությամբ մեկնում է Արցախ հոկտեմբերի 2-ին,ծառայության անցնում Ջրականում(Ջաբրայիլ),որպես ջոկի հրամանատար։Ամեն վայրկյան գիտակցում էր,որ մահը ամեն պահի կարող է իրեն էլ բաժին հասնել,բայց ներքին  մեծ վստահություն ուներ,որ սեփական կյանքը ոչինչ է հայրենիքի փրկության դիմաց։­

Ջրականում թեժ մարտեր  տալուց հետո,հոկտեմբերի 17-ին նահանջ հրամանից հետո Արտակը ջոկի հետ միասին լքել են դիրքերը,հերթապահությունը շարունակելով Նախիջևանի դիրքերում որպես հենակետի ավագ։Հերթապահությունը հանձնել է նոյեմբերի 24-ին ու որպես կենդանի լեգենդ վերադարձել ընտանիք։

Փա՛ռք  մեր հզոր զինվորին։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ