
Արդեն երկար ժամանակ մարդը քայլում է մի ժայռապատկերի կողքով ու չի շտապում հեռանալ․ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք կենդանին իրական չէ։ հետո հասկանում է, որ կերտվել է մարդու կողմից ու զարմացած հեռանում՝ մտքին ունենալով քիչ առաջ տեսածը։
Ժայռապատկերը Արցախի Գանձասար վանական համալիրի տարածքում «Ծովին քար» հյուրանոցին հարակից գտնվող քարակերտ առյուծն է։ Գաղափարը ներկայացրել է բարերար Լևոն Հայրապետյանը 2006 թվականին։ Իսկ արդեն 2007 թվականից նկարիչ Արամ Ավագյանը սկսել է աշխատել քանդակի վրա։
Այս արձան-պատկերը խորհրդանշում է վեհություն, հպարտություն և կամքի ուժ։ Այն տարիներ շարունակ գրավում է բազմաթիվ տուրիստների։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0