Ֆիլմ դարձած մուլտֆիլմերը | Մաս 2

1. «Մալեֆիսենտ» (Maleficent)

2014 թ. նկարահանվեց «Մալեֆիսենտա» (Maleficent) ֆիլմը, որը  հանդիսանում է 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» անիմացիոն ֆիլմի ռիմեյքն է, որտեղ պատմությունը ներկայացվում է Մալեֆիսենտ փերու տեսանկյունից։


2. «Ալադին» (Aladdin)

Գայ Ռիչիի ֆիլմը Ալադինի արկածների մասին, որը նկարահանվել է 1992 թվականին էկրանավորված նույնանման մուլտֆիլմի հիման վրա: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 13-ին Հորդանանում, որին մասնակցում էին Ալի բին ալ-Հուսեյնը կնոջ՝ Ռիմ ալ-Ալիի հետ։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 24-ին:


3. «Առյուծ արքան» (The Lion King)

Ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 2019 թվականին ռեժիսոր Ջոն Ֆավրոյի և սցենարիստ Ջեֆ Նաթանսոնի կողմից: Ֆիլմը ամբողջությամբ նկարահանվել է ֆոտոռեալիստական համակարգչային անիմացիայի միջոցով:

Այն 1994 թվականին նկարահանված նույնանուն մուլտֆիլմի ռիմեյքն է: Կինոնկարը էկրաններ է բարձրացել 2019 թվականի հուլիսի 18-ին, երբ մուլտֆիլմը դարձավ 25 տարեկան:

Կինոքննադատների կողմից ֆիլմը ծիծաղելի գնահատականների է արժանացել: Այն գովասանքի է արժանացել վիզուալ գեղեցկության և հեղափոխական հատուկ էֆեկտների համար, սակայն քննադատվել է բնօրինակ մուլտֆիլմին ճշգրիտ կրկնօրինակման համար:


4. «Դամբո» (Dumbo)

2019 թվականի լիամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը: 1941 թվականի նույնանուն մուլտֆիլմի կինոադապտացիան է։


5. «Մուլան» (Mulan)

Ամերիկյան դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Նիկի Կարոն: Ֆիլմը համարվում է 1998 թվականին նկարահանված նույնանուն մուլտֆիլմի ադապտացիան, որը հիմնված է Հուա Մուլան չինական լեգենդի վրա:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 9-ին Լոս Անջելեսում: Այնուհետև հայտնի դարձավ, որ ֆիլմի համաշխարհային վարձույթը կորոնավիրուսի պանդեմիկ բռնկման պատճառով անհայտ ժամկետով հետաձգվել է:


6. «Մուլան. Մարտիկի վերելքը» (Mulan : Rise of a Warrior)

 

Կա նաև լեգենդի մասին պատմող ֆիլմի մեկ այլ օրինակ: Ֆիլմը նկրահանվել է 2009 թվականին: Ռեժիսորը Ջինգլ Մա Չուշենն է: Վերջինս բացատրում է, որ իր ֆիլմը արմատապես տարբերվում է Դիսնեյի մուլտիպլիկացիոն ֆիլմից և համապատասխանում է իր սեփական պատկերացումներին:


7. «Հերակլես» (Hercules)

Ռեժիսոր Բրեթ Ռետների պեպլումը: Գլխավոր դերում Դուեյն Ջոնսոնն է։ Պրեմիերան ԱՄՆ-ում եղել է 2014 թվականի հուլիսի 23-ին: Ֆիլմը նկարահանվել է 1997 թվականի նույնանուն մուլտֆիլմի հիման վրա:


8. «Հերակլ. Լեգենդի սկիզբը» (The Legend of Hercules)

 

Նույն թվականին նկարահանվել է լեգենդի մեկ այլ տարբերակ: Գլխավոր դերում Կելլան Լաթսն է: Ունի հետաքրքիր սյուժե:


9. «Տարզանի լեգենդը» (The Legend of Tarzan)

Ռեժիսոր Դեյվիդ Եթսի արկածային մարտաֆիլմը՝ ամերիկացի գրող Էդգար Ռայս Բերոուզի կողմից ստեղծված կերպարի մասին։ Սցենարի հեղինակներն են Ադամ Կոզադը և Կրեյգ Բրյուերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ալեքսանդր Սկարսգորդը և Մարգոթ Ռոբբին: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսի 1-ին, Ռուսաստանում` 2016 թվականի հունիսի 30-ին:


10. «Ալիսը Հրաշքների աշխարհում» (Alice In Wonderland)

Արկածային հեքիաթ, որը նկարահանվել է 2010 թվականին։ Ֆիլմը կարելի է համարել Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» և «Ալիսը Հայելու աշխարհում» գրքերի շարունակությունը։ Համանման մուլտֆիլմը նկարահանվել է 1951 թվականին:


11. «Ռոբին Հուդ» (Robin Hood)

 

 

Ամերիկյան արկածային ֆիլմ: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի նոյեմբերի 21-ին: Գլխավոր դերում է Տերոն Դեվիդ Էջերտոնը: Մուլտֆիլմը էկրանավորվել է 1973 թվականին:


Նույնանուն ֆիլմ է նկարահանվել նաև 2010 թվականին: Ռիդլի Սքոթի գեղարվեստական ֆիլմում առասպելական նետաձիգի դերը կատարում է Ռասել Քրոուն: Ֆիլմի շնորհահանդեսը կայացել է2010 թվականի մայիսի 7֊ին: Universal-ը ֆիլմի գաղափարը ստացել է 2007 թվականին, երբ գրվել է «Նոթինգհեմ» անվանումով սցենարը։ Ֆիլմը պետք է պատմեր Նոթինգհեմի Շերիֆի սխրանքների մասին, որի դերն էլ պետք է խաղար Ռասել Քրոուն։ Սակայն Ռիդլի Սքոթը չընդունեց սցենարը, և 2008թ. ընթացքում այն վերագրվեց Ռոբին Հուդի՝ ավազակ դառնալու ճանապարհի պատմության հիման վրա։ Անձամբ շերիֆը պահպանվեց որպես պատմության մաս, չնայած նրա դերը կրճատվեց երեք դրվագով։ «Նոթինգհեմ»֊ը վերանվանվեց, որպեսզի ֆիլմի անվանումն ավելի ավանդական հնչի։


Բարի դիտում…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ