10 փաստ Խեցգետինների մասին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են, սենտիմենտալ. նույնիսկ անէական մանրուքները կարող են բուռն էմոցիաների պատճառ դառնալ:

Խեցգետինները կարողանում են լսել, խորհուրդներ տալ, բայց երբեք չեն հետևում մյուսների խորհուրդներին: Ընկերները կարող են հույս դնել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների վրա:

Խեցգետինները սիրում են իրենց տունը, թեև պաշտում են նաև ճանապարհորդությունները:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տարված են ցուցակներ, ծրագրեր կազմելով: Նույնիսկ, եթե նրանք չեն հետևում դրանց, հենց ծրագրման պրոցեսը շատ է դուր գալիս Խեցգետիններին:

Խեցգետինները ռեալիստ են, գիտեն, որ մոլորությունները չեն կարող փոխել ճշմարտությունը: Իրականությունը հեշտությամբ տարանջատում են մտացածինից:

Հարուստ երևականություն ունեն, բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ: Արվեստը ձգում է Խեցգետիններին, նրանց դրդում անսպասելի բացահայտումների:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ չեն կարողանում քնել, քանի որ մտքերը հանգիստ չեն տալիս նրանց: Նրանք անընդհատ ինչ-որ բան են մտածում, ծրագրում, ինչի շնորհիվ բոլորից մի քայլ առաջ են ընկնում: Սա երբեմն խիստ հյուծում է Խեցգետիններին:

Խեցգետինները գնահատում են բառերը: Նրանք գիտեն՝ ինչ ասել՝ խոսքին արժեք հաղորդելու համար:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինտուիցիան լավ է զարգացած: Նրանք հաճախ նկատում են այն, ինչ մյուսները բաց են թողնում: Ինտուիցիան Խեցգետիններին հաճախ օգնում է տեսնել մարդկանց իրական դեմքը, հասկանալ նրանց տրամադրությունը: Խեցգետինները երբեմն չափազանց զգայուն են, բայց նաև հումորի լավ զգացում ունեն:

Խեցգետինները քնքուշ, կրքոտ սիրեկաններ են, կարողանում են մարդկանց ստիպել իրենց ողջ զգալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ստում զուգընկերոջ գտնելու հարցում, բայց երբ հանդիպում են նրան, ում փնտրում էին, կապվում են նրանց հետ:

Խեցգտեինները քիչ ընկերներ ունեն, սիրում են նրանց հետ ժամանակ անցկացնել, բայց սիրում են նաև միայնակ մնալ:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մտերիմներին պաշտպանում են ամեն գնով: Ու թեև չեն սիրում հակադրություններ, թույլ չեն տա վիրավորել, երբ խոսքը մտերիմների ու ընկերների մասին է: Խեցգետինները մտերիմների կողքին կլինեն այնքան ժամանակ, որքան կարողանան:

Աղբյուրը` 168.am-ը

Ձեզ նույնպես կարող է դուր գալ