
Բաղադրիչներ
Ձու- 7 հ.
Շաքարավազ- 2.5 բաժակ( 250 գ)
Կարագ- 450 գ
Սոդա- 1 թեյի գդալ
Օսլա- 1ճաշի գդալ
Վանիլ
Ալյուր- 3 բաժակ (250 գ)
Գետնանուշ- 1,5 բաժակ (250 գ)
Խտացրած կաթ- 2 տուփ
Պատրաստման եղանակը
Խմոր- Կարագը հալեցնել, ավելացնել 1.5 բաժակ շաքարավազը, թողնել մի փոքր սառչի: Այնուհետև ավելացնել ձվի դեղնուցը և հարել, որ դառնա գոգլի, ավելացնել սոդան, վանիլը, ալյուրը և հունցել խմորը:Թողնել հանգստանա:
Բեզե- Ձվի սպիտակուցին ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 1 ճաշի գդալ օսլա: Հարել որպեսզի դառնա բեզե:
Խմորը բաժանել 3 մասի: 1 մասը բացել յուղած թղթի վրա, վրան քսել 1/3 բեզեն և ավելացնել 1/3 մանր կտրատած գետնանուշը: Եփել 200 ցելսուս ջերմաստիճանում:
Կրեմ- Խտացրած կաթը եռացնել 2 ժամ, ավելացնել 200 գ կարագը, վանիլը և հարիչով հարել:
Բարի ախորժակ:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0