Սրճարանները կորոնավիրուսի օրերին

Գերմանիայում կորոնավիրուսային դեպքերով պայմանավորված  սահմանափակումները վերացնելուց հետո սրճարաններին թույլատրվել է վերսկսել իրենց գործունեությունը:
Սրճարաններից մեկում՝ Cafe Rothe, սոցիալական հեռավորությունը պահելու համար մշակել են հետաքրքիր և  զվարճալի տարբերակ:
Սրճարանի վերաբացման օրը սեփականատերերը բոլոր հաճախորդներին տվել են ծղոտե գլխարկներ, որոնց գագաթներին խաչաձև ամրացված են եղել  1.5 մետր երկարությամբ լողալու գունավոր  հարմարանքներ:
Մինչ կորոնավիրուսը սրճարանում առկա էին 36 սեղան՝ ներսում, և 20 սեղան  դրսում: Այժմ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով ներսում կա ընդամենը 12, իսկ դրսում 8 սեղան
Նշենք, որ այս օրերին սրճարանի կարգախոսն է. «Պահպանեք սոցիալական հեռավորությունը»:

Ավստրիայում նույնպես վերացվել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, վերաբացվել են սրճարաններն ու ռեստորանները:

Այստեղ անվտանգության կանոններն ավելի խիստ են:
Հետևելով անվտանգության կանոններին՝ սրճարանի աշխատակիցները պետք է  ծածկեն իրենց բերանը և քիթը: Դրա համար նրանք կրում են հատուկ թափանցիկ դիմակներ, որոնք ամբողջությամբ ծածկում են իրենց դեմքերը:
Սեղանների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն մեկ մետր : Նույն սեղանի շուրջ կարող են նստել  մինչև չորս անձ:  Չորսից ավելի մարդ կարող է նստել մի սեղանի շուրջ միայն այն դեպքում, եթե նրանք բնակվում են նույն տանը:
Սրճարաններ և ռեստորաններ պետք է փակվեն  ժամը 23:00-ին:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ