
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս – 200գր
- լոլիկ չերրի – 100գր կամ 1 հատ սովորական լոլիկ
- պանիր պարմեզան – 50գր
- հազարի թերթեր – 1 կապ
- հաց սպիտակ – 1/2 հատ բատոն
- սխտոր – 1 պճեղ
- ձիթայուղ
- աղ
- պղպեղ սև
- Սոուսի համար՝
- ձվի դեղնուց – 2 հատ
- ձիթայուղ – 100մլ
- հյութ կիտրոնի – 3ճ/գդ
- սխտոր – 1-2 պճեղ
- մանանեխ – 1-2թ/գդ
- աղ
Պատրաստման եղանակ
- 2ճ/գդ ձիթայուղի մեջ լցնել կտրատված 1 պճեղ սխտորը, ապա թողնել այդպես 30 րոպե, որից հետո հանել սխտորի կտորները:
Բատոնի շերտերից առանձնացնել կողքերի չոր մասը, ապա կտրատել խորանարդիկներով: Լցնել ջեռոցի տապակի վրա, ապա վրան ցանել սխտորի համով ձիթայուղը և խառնել: Տեղափոխել տապակը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20-40 րոպեով մինչև չորահացերի կարմրավուն երանգի ստանալը: Սոուսը պատրաստելու համար ձուն խաշել, թողնել սառչի և առանձնացնել դեղնուցները սպիտակուցից:
Սխտորի ճզմիչով անցկացնել դեղնուցները, սխտորը և լցնել առանձին ամանի մեջ: Ավելացնել նաև մանանեխը, կիտրոնի հյութը, 1 փոքրիկ պտղունց աղը և լավ խառնել: Մաս առ մաս ավելացնել ձիթայուղը և խառնել ստացված զանգվածը: Սոուսը միանգամից միատարր չի կարող ստացվել, ուստի թողեք այն միառժամանակ մնա սենյակային ջերմաստիճանում լուծվելու: Հավի կրծքամիսը կտրել մեջտեղից, համեմել աղով, պղպեղով և տապակել ձիթայուղով պատված թավայի մեջ: Սոուսը գդալով լավ խառնել մինչև նրա միատարր դառնալը: Մեծ ափսեի վրա շարել հազարի թերթերը, վրան տեղադրել հավի ձողիկներով կտրատված միսը, չորահացը, ապա խոշոր քերիչով անցկացրած պարմեզանը: Աղցանի վրա շաղ տալ սոուսը և շարել կտրատված լոլիկները:Ի դեպ, Կեսար աղցան պատրաստելու 150-ից ավել բաղադրատոմս կա:Ներկայացված հավի մսով և պիկանտ սոուսով տարբերակը փորձելուց հետո պատրաստեք նաև հայտնի աղցանի մյուս տեսակները:Մի փոքր պատմություն
Կեսար աղցանն առաջացել է Հյուսիսային Ամերիկայում` “չոր”, հակաալկոհոլային օրենքի տարիներին: Այդ ժամանակներում տղամարդիկ հաճախ մեկնում էին հարևան երկրներ` պարզապես ոգելից ըմպելիքներ ճաշակելու համար, իսկ նույն երկրների գինետներն ու գարեջրատները մեծ գումարներ էին վաստակում մաքսանենգ խմիչքի վաճառքից:
Նմանատիպ մի գինետուն էլ կար ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին: Այն պատկանում էր իտալացի Կեսար Կարդինիին: Այդ ռեստորանում մի անգամ անկախության օրը մեծ քանակությամբ հաճախորդներ կային և շուտով մթերքը սկսեց չբավականացնել խորտիկներ պատրաստելու համար:
Այդ ժամանակ Կեսարը խառնեց այն ամենն,ինչ մնացել էր, և, ինչպես կռահեցիք, ստեղծեք նշանավոր աղցանը: Հյուրերին այն շատ դուր եկավ: Ասում են` նրանց մեջ կային նաև այն ժամանակի հայտնի մարդիկ:
և այսպես, Կեսար Աղցանը շատ սիրվեց բոլորի կողմից, իսկ համեստ գինետունը դարձավ ամենահայտնի ռեստորաններից մեկը:
Ի դեպ, Կեսար աղցանի դասական տարբերակում միս չի օգտագործվում:
Նյութի աղբյուր՝ cooks.am