
Մեր ծրագրերից «Կենդանու կյանքը» շաքրի նմանությամբ ձեզ ենք ներկայացնում «Կանաչ կյանք» շարքը, որտեղ կներկայացնեք արդեն կանաչ աշխարհի գաղտնիքները: Գնացինք.
Կակտուս
Կակտուսներ, երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիք։ Թփեր են, լիաններ, հազվադեպ՝ ծառեր։
Ցողունն արտաքինից գնդաձև է, գլանաձև, ձվաձև, երբեմն հատվածավոր։ Հյութալի է, հաստ փշերով, մազիկներով կամ խոզաններով ծածկված, ունի խիստ զարգացած ջրատար պարենքիմ (խոշոր տեսակները կարող են պարունակել մինչև 2000 լիտր ջուր)։ Բջիջներում պարունակվող լորձային նյութերի առկայությունը դժվարացնում է ջրի գոլորշիացումը։ Իսկական տերևներ չունեն (բացառությամբ 2 տեսակի)։
Ծաղիկները խոշոր են, մեկական, երբեմն գագաթնային հուրանում խմբված։ Պսակաթերթերը շատ են, վառ. կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ։ Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն չոր։ Ծաղկում են երեկոյան կամ գիշերը, փոշոտվում միջատների, թռչունների միջոցով։ Հայտնի է մոտ 2000 տեսակ։ Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռներում։
Կակտուսի կյանքը
Կակտուսի աճումը, ծաղկումը և պտղաբերումը տևում է 6-7 ամիս, այնուհետև անցնում են հանգստի շրջանի։ Այդ պատճառով ձմռանը սենյակներում և ջերմատներում կակտուսը պետք է պահել 5-6, 8-12 °C պայմաններում և քիչ ջրել, ամռանը՝ լուսավոր, տաք, մաքուր օդով ապահովված տեղում և առատ ջրել։ Բազմացվում են սերմերով, կտրոններով, երբեմն պատվաստմամբ (մայիս-օգոստոսին)։ Կակտուսները օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, վառելիք և այլն։ Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է։ Նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում՝ պաշտպանելով կենդանիներից։ Կակտուսների տեսակները բազմաթիվ են։ Կակտուսը և իր պտուղները օգտագործում են կերակրի մեջ, կակտուսի բնափայտը օգտագործվում է տարբեր իրեր պատրաստելու համար։
Հետաքրքիր փաստեր կակտուսի մասին
- Ամենափոքր կատուսը մի քանի սանտիմետր է ու մի քանի գրամ, իսկ ամենամեծը` 25 մետր ու կշռում է մի քանի տոննա:
- Ացտեկները իրենց քանդակներում շատ են պատկրել կատուսներին:
- Մեքսիկայի զինանշանի վրա կա կակտուս:
- Կակտուսների մեջ եղած ջուրը խմելի է:
- Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000 լ ջուր։
Հուսով ենք, որ շարքը կհետաքրքրի ձեզ և կհետևեք մյուս հոդվածներին:
Աղբյուրներ` Wikipedia.org, Sciencekids.co.nz