
Հին աշխարհի հրաշալիքներից պահպանված եգիպտական բուրգերը, շատ անգամ են դարձել գիտնականների բանավեճերի առարկա ։Բուրգերի առեղծվածը շարունակում է հետաքրքրել մարդկանց, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում բացահայտել այն։
Ըստ գիտնականների մի մասի բուրգերն ունեն շատ բարդ կառուցվածք ։Դրանց կառուցվածքն այնքան բարդ է, որ եթե ներկայիս շինարարական կազմակերպությունները որոշեն կառուցել մի այդպիսի բուրգ, ապա դժվար թե կարողանան։ Բրգային համալիրի երեք բուրգերի գագաթները միանգամայն համընկնում են որսորդ համաստեղության երեք վառ աստղերի հետ։ Բացի այդ բուրգերի ներսում նույն ջերմաստիճանն է, և այնտեղ սննդամթերքն ու մարդիկ ավելի թարմ են պահպանվում, իսկ բույսեր ավելի արագ են աճում։
Բուրգերի ստեղծման վերաբերյալ կան շատ տարբեր վարկածներ։ Ոմանց կարծիքով բուրգերը ստեղծվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդայի բնակիչների կողմից։ Ըստ այս տեսակետի որոշ մարդկանց մեկ այլ մոլորակի բնակիչներ իրենց գերհզոր տեխնիկաներով օգնության են եկել եգիպտացիներին և միասին կառուցել են բուրգերը, իսկ ոմանց կարծիքով նրանք դա արել են բացառապես միայնակ։
Մեկ այլ տեսակետի համաձայն ` բուրգերի կառուցվել են « ջրհոսի ժամանակաշրջանում»,երբ մարդիկ ապրել են հոգիների հետ միասին, և վերջիններիս օգնությամբ էլ կառուցվել են եգիպտական բուրգերը։
Այս առեղծվածի հետ կապված շատ վարկածներ ու ենթադրություններ կան, բայց ճշգրիտ տեղեկություն դեռևս ոչ ոք չունի։
Հեղինակ` Ջուլիետա Սարգսյան