Նա – Սոնա Վանյան

Book Cover: Նա - Սոնա Վանյան

«Նա»․ այսպես է կոչվում ապրիլյան պատերազմի մասին պատմող Սոնա Վանյանի վիպակը:

 

Վիպակի գաղափարը ծնվել է հենց 4 տարի առաջ՝ քառօրյա պատերազմի օրերին։ ««Նա» վիպակն արձակի ժանրում առաջին, բայց թվով իմ երրորդ գիրքն է։ Պատմության հերոսներն ունեն նախատիպ՝ հերոսուհու վարակիչ անկեղծությունն ու հերոսի անձնուրաց նվիրումն այլ կասկած չեն թողնում։ Վիպակում տեղ գտած յուրաքանչյուր կերպարը հավաքական է, եւ յուրաքանչյուրն ընթերցելով՝ կզգա իրեն ծանոթ հույզերն ու հիշողությունները։ Վիպակի հերոսը չգիտի, որ այս գիրքը հասցեագրված է իրեն, նա չգիտի նաեւ, թե որքան կարեւոր դերակատարում է ունեցել իմ՝ հեղինակիս հայացքների փոփոխման գործում։ Գիրքն իր մասին, բայց ոչ իրեն հասցեագրված նամակ֊ներում է։ Վիպակի հերոսն ու հերոսուհին անուն չունեն, որ յուրաքանչյուր ընթերցող նրան տա իր սրտի անունը»,- նշում է հեղինակը։