ԳրաՀոսք – Մտքերի ժողովածու
NewsFlow.am կայքը հանդես է եկել հիանալի նախաձեռնությամբ, այն է` ստեղծել է գիրք, որտեղ հավաքված են կայքի Մտքեր նախագծի երկու և ավելի ստեղծագործություն ունեցող ստեղծագործողների մեկական գործ:
Ժողովածուն կոչվում է «ԳրաՀոսք»: Այն հիանալի գիրք է ժամանակակից գրականության սիրահարների համար: Ընթերցասերները կարող են վայելել ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործեր: Տրամադրելով կարճ ժամանակ` դուք կծանոթանաք ոչ միայն երիտասարդների, այլև որոշ մեծահասակների մտքի թռիչքին, միաժամանակ նաև հաճույք կստանաք ու կզարմանաք:
Ձեզ մաղթում ենք բարի ընթերցում: