Ոսկե բզեզը – Էդգար Ալլան Պո
Հայտնի է, որ Էդգար Պոն փորձում էր գիտությունը և մասնավորապես մաթեմատիկան կիրառել գրականության մեջ։ Պոյի «տրամաբանական» նովելներից է «Ոսկե բզեզը»։ Այս նովելում տրամաբանության միջոցով ոչ թե սպանություն է բացահայտվում, այլ գանձեր են հայտնաբերվում։ Այս «հետաքրքրաշարժ, զարմանահրաշ, ճշգրիտ դատողություններով լի նովելը» (Ժյուլ Վեռն) մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային արկածային գրականության զարգացման վրա՝
Aquote1.png «Անթերի դեդուկցիայից բացի, որ դրսևորում է հերոսը, այս պատմվածքը հետաքրքրություն է առաջացնում մինչ այժմ գրականությանն անհայտ հնարքների կիրառմամբ։ Այս պատմվածքը բավական է ամերիկացի գրողի ողջ ստեղծագործության մասին պատկերացում կազմելու համար, - ժամանակին գրել է Ժյուլ Վեռնը Պոյին և նրա ստեղծագործությանը նվիրված ուսումնասիրության մեջ։ Իմ կարծիքով այն արտասովոր բոլոր պատմություններից ամենահրաշալին է և հենց նրանում է լիարժեք կերպով արտահայտվել գրական այն ուղղությունը, որ այժմ ընդունված է անվանել Պոյի ժանր»։