Անկում – Ալբեր Կամյու
Անկումը (ֆր.՝ La Chute)՝ ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի փիլիսոփայական վիպակն է, որն առաջին անգամ տպագրվել է 1956 թվականին։ Վիպակը հանդիսանում է Կամյուի վերջին ավարտուն գիրքը։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսական ժառանգության յուրօրինակ համառոտագրությունն է, ուր, ասես ոսպնյակում, ի մի են բերված ստեղծագործական գրեթե բոլոր մոտիվները։