Անասնաֆերմա – Ջորջ Օրուել

Book Cover: Անասնաֆերմա - Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա» (առաջին անգամ թարգմանվել է «Կենդանական ագարակ» վերնագրով, անգլ.՝ Animal Farm), Ջորջ Օրուելի այլաբանական վիպակը, հրապարակվել է 1945 թվականին։ Քաղաքական սատիրայի և հակաուտոպիական ժանրերի վիպակ է, որի հիմքը 1917 թվականի Բոլշևիկյան հեղափոխությունն է և դրան հաջորդած ստալինիզմը։

Գրքի հերոսներն են «Մենըր» (անգլ.՝ Manor, այսինքն՝ «Կալվածք» կամ «Դաստակերտ») ֆերմայի (ագարակի) անասունները, որոնք, ազատվելով իրենց շահագործող ֆերմերից (ագարակատիրոջից), փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։