Չարի Թեո – Վեր բարձրացիր ու կհաղթես

Book Cover: Չարի Թեո - Վեր բարձրացիր ու կհաղթես

Հեղինակի առաջին պատմվածքների ժողովածուն է։ Գրվել է 2019թ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Գիրքը կառուցված է 10+1 ձևաչափով, այսինքն ընդգրկում է 10 հիմնական պատմվածք և 1 պատմվածք նախաբանի ու վերջաբանի փոխարեն։

Գրքի հիմնական նպատակը ընթերցողների մեջ պայքարի զգացում արթնացնելն է։ Պատմվածքները հիմնված են իրական պատմությունների վրա։ Հերոսների մեծ մասը գործում են այս կամ այն կարծրատիպի շրջանակներում։

Գրքում հեղինակը առավել կարևորել է խոսքը։ Բոլոր պատմվածքները սկսվում են խոսքով ու մեծամասամբ այդպես էլ ավարտվում են։

ԳրաՀոսք – Մտքերի ժողովածու

Book Cover: ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

NewsFlow.am  կայքը հանդես է եկել հիանալի նախաձեռնությամբ, այն է` ստեղծել է գիրք, որտեղ հավաքված են կայքի Մտքեր նախագծի երկու և ավելի ստեղծագործություն ունեցող ստեղծագործողների մեկական գործ:

Ժողովածուն կոչվում է «ԳրաՀոսք»: Այն հիանալի գիրք է ժամանակակից գրականության սիրահարների համար: Ընթերցասերները կարող են վայելել ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործեր: Տրամադրելով կարճ ժամանակ` դուք կծանոթանաք ոչ միայն երիտասարդների, այլև որոշ մեծահասակների մտքի թռիչքին, միաժամանակ նաև հաճույք կստանաք ու կզարմանաք:

Ձեզ մաղթում ենք բարի ընթերցում:

 

Ոսկե բզեզը – Էդգար Ալլան Պո

Book Cover: Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո
Editions:PDF (Armenian)

Հայտնի է, որ Էդգար Պոն փորձում էր գիտությունը և մասնավորապես մաթեմատիկան կիրառել գրականության մեջ։ Պոյի «տրամաբանական» նովելներից է «Ոսկե բզեզը»։ Այս նովելում տրամաբանության միջոցով ոչ թե սպանություն է բացահայտվում, այլ գանձեր են հայտնաբերվում։ Այս «հետաքրքրաշարժ, զարմանահրաշ, ճշգրիտ դատողություններով լի նովելը» (Ժյուլ Վեռն) մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային արկածային գրականության զարգացման վրա՝

Aquote1.png «Անթերի դեդուկցիայից բացի, որ դրսևորում է հերոսը, այս պատմվածքը հետաքրքրություն է առաջացնում մինչ այժմ գրականությանն անհայտ հնարքների կիրառմամբ։ Այս պատմվածքը բավական է ամերիկացի գրողի ողջ ստեղծագործության մասին պատկերացում կազմելու համար, - ժամանակին գրել է Ժյուլ Վեռնը Պոյին և նրա ստեղծագործությանը նվիրված ուսումնասիրության մեջ։ Իմ կարծիքով այն արտասովոր բոլոր պատմություններից ամենահրաշալին է և հենց նրանում է լիարժեք կերպով արտահայտվել գրական այն ուղղությունը, որ այժմ ընդունված է անվանել Պոյի ժանր»։

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը – Էրիխ Մարիա Ռեմարկ

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

«Ապրելու և մեռնելու ժամանակը» (գերմ.՝ Zeit zu leben und Zeit zu sterben), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հակառազմական վեպը, որը հրատարակվել է 1954 թվականին։ Անունը, հղվում է Ժողովողից 3։1—2։ «Ամեն ինչ ունի իր ժամանակը <...> Ժամանակը ծնվում և ժամանակը մահանում է»։

Անկում – Ալբեր Կամյու

Book Cover: Անկում - Ալբեր Կամյու

Անկումը (ֆր.՝ La Chute)՝ ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի փիլիսոփայական վիպակն է, որն առաջին անգամ տպագրվել է 1956 թվականին։ Վիպակը հանդիսանում է Կամյուի վերջին ավարտուն գիրքը։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսական ժառանգության յուրօրինակ համառոտագրությունն է, ուր, ասես ոսպնյակում, ի մի են բերված ստեղծագործական գրեթե բոլոր մոտիվները։

Ժանտախտը – Ալբերտ Քամյու

Book Cover: Ժանտախտը - Ալբերտ  Քամյու

«Ժանտախտը» (ֆր.՝ La Peste), ֆրանսիացի գրող, հրապարակախոս և փիլիսոփա Ալբեր Քամյուի վեպը, հրատարակվել է 1947 թվականին, գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: Վեպի բովանդակությունը ֆաշիզմի և նացիզմի դեմ եվրոպական դիմադրությունն է, և ժանտախտ ասելով՝ Քամյուն ի նկատի ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Սպանություն Մորգ փողոցում – Էդգար Ալլլան Պո

Book Cover: Սպանություն  Մորգ փողոցում - Էդգար  Ալլլան Պո

Սպանություն Մորգ փողոցում (երբեմն թարգմանվում է որպես «Սպանություններ Մորգ փողոցում», «Մորգ փողոցի կրկնակի սպանությունը», անգլ.՝ The Murders in the Rue Morgue), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքը, որը համարվում է գրականության պատմության մեջ դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը։ Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1841 թվականի ապրիլի 20-ին Ֆիլադելֆիայի Graham's Magazine հրատարակչությունում։ «Մարի Ռոժեի գաղտնիքը» (1842) և «Գողացված նամակը» (1844) պատմվածքների հետ միասին նովելը կազմում է եռերկ ստեղծագործություն` նվիրված ֆրանսիացի ազնվական Օգյուստ Դյուպենին:

Մարդկային կատակերգություն – Վիլիամ Սարոյան

Book Cover: Մարդկային կատակերգություն - Վիլիամ  Սարոյան

Մարդկային կատակերգություն, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 1943 թվականին հրատարակված վեպը, որը հեղինակին բնորոշ յուրահատուկ ոճով արծարծում է պատերազմի կործանիչ ազդեցության թեման: Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի օրերին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։