Բնավորության տեսակներ

  • Ըստ խառնվածքի տիպերի մարդիկ բաժանվում են չորս խմբի`

սանգվինիկ,

ֆլեգմատիկ,

խոլերիկ

մելանխոլիկ։

  • Սանգվինիկ -բնորոշ է վառ արտահայտված դիմախաղը ու ակտիվ շարժումները։Նրանց համար միևնույնն է այլոց կարծիքը:Միշտ գերադասում են ինքնուրույնություն ցուցաբերել,շատ հեշտ են շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ։Նրանց հեշտությամբ կարելի է վստահել,նրանց վարքը շատ ճկուն է,իսկ մտավոր կարողությունները`բարձր։
  • Խոլերիկ -դյուրագրգիռ.խոլերիիները ևս չափազանց ակտիվ են,սակայն դժվար են զսպում իրենց հույզերը։Նրանց բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունը։Նրանց ավելի հեշտ է աշխատել այն ոլորտներում, որտեղ պահանջվում է ճարպկություն ու արագություն։
  • Ֆլեգմատիկ -Բնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ: Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։
  • Մելանխոլիկ– Նրանց բնորոշ է ցածր ձայնով խոսել,նրանք չեն կարող լավ ղեկավարներ լինել։Ակտիվ չեն,շուտ հոգնում են հատկապես միօրինակ աշխատանքից,վստահ չեն սեփական ուժերի վրա, դժվար են հաղթահարում խնդիրները ։Ընդհանրապես համարվում են թույլ խառնվածքի տեր մարդիկ։

 

Հայտնիների խառնվածքի տիպերը

Սանգվինիկ- Մոցարտը,Նապոլեոն Բոնապարտը

Ֆլեգմատիկ- հրամանատար Միխայիլ Կուտուզով և առակագիր Իվան Կռիլով։

Խոլերիկ –Դմիտրի Մենդելև, Ալեքսանդր Պուշկին

Մելանխոլիկ-Ֆրեդերիկ Շոպեն, Պյոտր Չայկովսկի

 

Դե ինչ, այժմ կարող ես պարզել թե որ խմբին ես պատկանում դու։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ