13 hours ago no Comment

ՉԳՐՎԱԾ ՆԱՄԱԿ Բարի՛ օր, մա՜մ ջան։ Ասում եմ՝ բարի օր, բայց այսօր օրը բարի չէ կարծես։ Այսօր երկինքը մռայլ է բացվել։ Այսօր արևին սև ամպն է պատել։ Այսօր ես` քո որդին, կյանքի ու մահվան սահմանագծին է կանգնել։ Շատ բաներ ունեմ քեզ ասելու, մա՛մ, բայց ժամանակ չկա. միայն կասեմ ամենակարևորը` քեզ շատ եմ սիրում, սիրում եմ կյանքիցս առավել… Կներես ինձ, մա՛մ։ Կներես, որ այս տողերը թղթի վրա չեն լինելու, կներես, որ այս տողերը դու այդպես էլ չես կարդալու, որովհետև ձեռքերս արդեն արյունոտվել են, որովհետև գրիչի փոխարեն զենքն է արդեն ձեռքիս մեջ ու երևի թե զենքն էլ կլինի ամենավերջինը։ Այնպես կուզեմ գոնե […]

1 week ago no Comment

Ալլան չի ստեղծագործում բանականությամբ,նա ստեղծագորում է իր երակների մեջ հոսող սիրով,որոնք արյան հետ հասնում են իր ձեքին ու հենց իր ձեռքում վերածվելով գրչի’ ստիպում գրել։ Երբ նրա ձեռքը ամուր սեղմած Աստծո տուն կգնաս, անխոս’ նրա լինելու պատվին մոմեր կխոնարհես Աստծո առաջ, կնայեք միմյանց աչքերի մեջ և նրա պսպղուն հայացքը առած կժպտաք հավասար՝ քանզի երկուսդ էլ նույն աղոթնքն եք ուղարկել առ Աստված… Ժամանակին համընթաց կմեռնես նրա մեջ, ու նրան էլ նրսից դեպի քեզ կձգես հետդ հավասար թաղվելու իր ներսում։ Լուռ խորանի առաջ ձեռքերդ իրար հպած աղոթք կանես նրա անունով, աղոթքիդ վերջակետից հետո կխաչակնքվես, և անսահման բարձր կուզես նրա անունը բղավել, որպեսզի […]

2 weeks ago no Comment

Նոյեմբերի 24-ին  Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում  կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ` «Իմպրովիզացիա. պատահական (ության) ծնունդ» խորագրով: Ջերմ ու անմիջական մթնոլորտում կոմպոզիտորը  կիսվեց իր անցած ուղիով, ձեռք բերած փորձով և իհարկե ներկայացրեց իմպրովիզացիային բնորոշ  մի քանի  նրբություններ: Ըստ նրա, իմպրովիզացիան հանպատրաստից ստեղծվող, էքսպրոմտ վիճակ է, որը կախված է տարբեր ֆակտորներից` հանդիսատեսից, ակուստիկայից, կատարողի տրամադրությունից և այլն: Ինչպես նշեց կոմպոզիտորը. «Երբ սկսում ես իմպրովիզացիա անել, երաժշտությունը քեզ ինչ-որ հոսանքի մեջ է գցում, շատ բաներ չես կարող բացատրել, երբեմն կորցնում ես կապը իրականության հետ, հանդիսատեսի հետ,  ուղղակի ընկղմվում ես երաժշտության ընթացքի մեջ և այն քեզ ալիքի պես տանում է»: […]

3 weeks ago no Comment

ՀՈՂՍ ԳՐԿԻՍ ՄԵՋ Մի բուռ հողս պինդ գրկել եմ, Ու չեմ ուզում բաց թողնել, Որովհետև վախենում եմ, Վախենում եմ կորցնել։ Կարծես փոքր մանուկ լինի, Որ լացում է գրկիս մեջ, Ու խնդրում, որ բաց չթողնի, Իրեն պահող ձեռքերը մեծ։ Իսկ այն չարը, այն անհոգին, Ուզում է խլել բալիս, Հարազատ է իմ ձեռքերին, Ու մեծանում է գրկիս։ Ա‘խ, լացում է իմ մանուկը, Ու ինձնից պոկ չի գալիս, Ես եմ տվել արեգակը, Միշտ նա պիտի մնա կողքիս։ Դեռ պիտի մեծացնեմ բալիս, Փայփայեմ, հզորացնեմ, Պատգամ ունեմ ես վերևից, Որ անտեր, որբ չթողնեմ։ Իսկ այն որբացնողն ու դավը, Այդպես ծարավ թող մնա, Ես կմեծացնեմ բալիս, […]

3 weeks ago no Comment

Չորացրած մրգերի օգտագործումը գալիս է մարդկության պատմության հեռավոր անցյալից: Դեռևս հին ժամանակներում մարդիկ նկատում էին արևի տակ չորացրած մրգերի հաճելի համն ու սննդային արժեքը։ Բացի այդ, դրանց պահպանման ժամկետը նույնպես շատ երկար էր՝ մինչև հաջորդ բերքահավաքը և հարմար են երկար ճանապարհորդությունների ժամանակ: Այդ ժամանակվանից ի վեր չրերը դարձել են վիտամինների և օգտակար միկրո և մակրոէլեմենտների հիմնական աղբյուրները։ Բայց արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք չոր մրգերի մասին։ Այս հոդվածում մենք Ձեզ հնարավորինս մանրամասն կպատմենք չրերի օգտակար հատկությունների, կազմի և էներգետիկ արժեքի մասին։ Իսկ ո՞վ ենք մենք։ Մենք ներկայացնում ենք MeghriGarden առցանց խանութը՝ ստեղծված երկու բնիկ մեղրեցիների կողմից։ Մեր նպատական է Մեղրիի […]

1 month ago no Comment

Աղմուկների մեջ որսալ հայացքներ, Ամեն ոգի չէ` հնարքն այս անել, Փողոցում տենչալ, թաքուն ժպիտներ, Ռոմանտիկա՞ է, թե՞ ես եմ գժվել։ Արևի տապին, քամու ոռնոցին, Ամեն ոգի չէ` լուռ դիմակայել, Բայց ամենից զատ, հոգում փոթորկվել, Դատարկությու՞ն է՞ թե՞ ես եմ գժվել։ Լինել հողի տա՞կ, թե՞ ամուր կանգնել, Ո՜չ, միայն կանգնել, լսվեց մի գոռոց, Եվ գոռում էր նա, ով ցրտից սառել, Ձյան փաթիլի տակ, նոր սեր էր գտել։ Ռոմանտիկա՞ է, թե՞ ես եմ գժվել, Դատարկությու՞ն է՞, թե՞ ես եմ գժվել, Մինչև հասկանամ թե ի՞նչ կատարվեց, Մորուքով սպիտակ, լուռ դարձա տարեց։ «Խուլ մեղեդիներ» (2021) 05.10.2021 19։16 Yerevan, Armenia