Սև խոռոչը սև անցք է տիեզերքում, որը դեպի իրեն է քաշում ամեն ինչ` թույլ չտալով, որ նույնիսկ լույսը դուրս գա դրանից: Պատճառը, որ այն «սև» է կոչվում, այն է, որ այն ներքաշում է լույսը, որը հարվածում է դրա սահմանին ու ոչինչ չի արտացոլում: Սև խոռոչների մասին շատ բան հայտնի չէ, սակայն պատմության մեջ մի քանի գիտնականներ իրենց տեսություններն են առաջ քաշել սև խոռոչների զանգվածի ու կառուցվաքի մասին: Ստորև ներկայացնում ենք 11 փաստ սև խոռոչների մասին:

11. Սև խոռոչներն ազդում են ժամանակի վրա
Ինչպես երբ ժամացույցները փոքր-ինչ ավելի դանդաղ են աշխատում ծովի մակարդակին մոտ ու տիեզերական կայանում, այնպես էլ սև խոռոչների մոտ: Սա կապված է գրավիտացիոն էներգիայի հետ:

10. Դրանք անսահման մեծ կարող են լինել
Այսպես են պնդում որոշ տեսություններ: Սակայն, անկասկած, երբ խոսքը այսպիսի բնույթի հարցերի մասին է, միշտ էլ գտնվում են գիտնականներ, ովքեր հակառակ պնդումների կողմնակիցն են:

9. Երկրին ամենամոտ սև խոռոչը 1600 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում
Մեր գալակտիկան ծածկված է սև խոռոչներով, սակայն այն մեկը, որը առավել մեծ հնարավորություն ունի կործանելու մեր մոլորակը, արեգակնային համակարգի սահմաններից դուրս է գտնվում:

8. Ծիր Կաթին համաստեղության կենտրոնում հսկայական սև անցք կա
30.000 լուսային տարի հեռավորության վրա՝ Ծիր Կաթինի կենտրոնում, արեգակից 30 միլիոն անգամ ավելի մեծ սև խոռոչ է գտնվում:

7. Սև խոռոչները ի վերջո գոլորշիանում են
Չնայած համարվում է, որ ոչինչ չի կարող խուսափել սև խոռոչից, այնուամենայնիվ, առնվազն մի բան կարող է խուսափել` ճառագայթումը: Որոշ գիտնականների համաձայն՝ սև խոռոչները ճառագայթում են արտազատում, ինչի արդյունքում դրանք զանգված են կորցնում: Այս գործընթացը կարող է մինչև անգամ «սպանել» սև խոռոչը:

6. Սև խոռոչները ձագարաձև չեն, այլ շրջանաձև
Շատ դասագրքերում սև խոռոչները ձագարաձև տեսք ունեն, սակայն իրականում դրանք շրջանաձև են:

5. Սև խոռոչները պտտվում են
Երբ աստղի միջուկը պայթում է, այն ավելի ու ավելի արագ է սկսում պտտվել ու ավելի ու ավելի փոքրանում: Երբ այն հասնում է այն աստիճանի, որ այլևս բավանաչափ զանգված չի ունենում սև անցք դառնալու համար, այն սեղմվում է ու նեյտրոնային աստղ դառնում` շարունակելով մեծ արագությամբ պտտվել: Նույնը կատարվում է նաև սև անցքերի հետ՝ անկախ դրա չափերից:

4. Առարկաները տարօրինակ տեսք են ընդունում, երբ դրանք մոտենում են սև անցքին
Սև անցքերը տարածությունը աղավաղելու հատկություն ունեն: Պտտվելու հետ մեկտեղ՝ դրանք դեֆորմացնում են այն ամենը, ինչ կա դրա շուրջ:

3. Սև խոռոչին մոտենալը կարող է սարսափելի ձևերով սպանել քեզ
Շատերը կարծում են, թե սև խոռոչը մարդկանց պարզապես կկլանի իր մեջ, սակայն մինչ այդ` մոտենալով դրա սահմաններին, մարմինն արդեն կսկսի զգալ գրավիտացիայի էներգիան, ինչի արդյունքում մինչև մարմինն իր մեջ կլանելը, դուք կզգաք գրավիտացիայի բոլոր սարսափելի հետևանքները:

2. Սև խոռոչները կարող են իսկապես մեծ չափերի հասնել
Երբ սև խոռոչները բախվում են միմյանց, դրանք ավելի ու ավելի են մեծանում:

1. Յուրաքանչյուր զանգված կարող է վերածվել սև խոռոչի
Տեսականորեն աստղերը միակ մարմիննները չեն, որ կարող են սև խոռոչներ դառնալ: Եթե մեքենայի բանալիները փոքրանան ու դրա հետ մեկտեղ պահպանեն իրենց զանգվածը, դրանց խտությունը չափազանց բարձր կլինի, ինչի արդյունքում դրանց գրավիտացիան չափազանց կմեծանա:

 

Աղբյուրը՝ blognews.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ