
«Բիզնեսը բիզնեսի համար» (B2B)
Արևմտյան երկրներում «В2В» տերմինի տակ հաճախ հասկանում են ընկերությունների ցանկացած գործունեություն, որն ուղղված է այլ ընկերություններին հարակից ծառայությունների մատուցմանը, լրացուցիչ սարքավորումների, այլ ապրանքների արտադրության համար նախատեսված ապրանքների (արտադրության միջոցներ), պրոֆեսիոնալ օգտագործման ապրանքների մատակարարմանը։ Գործունեության այդպիսի ոլորտը ուղղված է շահույթի ստացմանը ծառայությունների մատուցումից կամ ապրանքների վաճառքից, որտեղ «օբյեկտ» են հանդիսանում ծառայությունները կամ ապրանքները, իսկ «սուբյեկտ»՝ կազմակերպությունները, որոնք փախազդում են շուկայական դաշտում։ Որպես ծառայությունների և ապրանքների «վաճառող» և «գնորդ» հանդես են գալիս իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
«B2B» տերմինին հակադրվում է «FMCG» տերմինը (անգլ.՝ «Fast moving consumer goods»), այսինքն այնպիսի բիզնեսը, որն ուղղված է վերջնական սպառողին։ Օրինակ, եթե բանակցություններ են ընթանում այնպիսի ընկերության հետ, որն արտադրում է ամենօրյա սպառման ապրանքներ, ապա դա «FMCG» ոլորտն է, չնայած նրան, որ ընկերությունը հանդիսանում է իրավաբանական անձ։
«B2B» գործարքների ծավալն ավելի մեծ է, քան «B2C» գործարքներինը:
B2B-ի դեպքում սխալ որոշում կայացնելու ռիսկը անհամեմատ ավելի մեծ է, քան վերջնական սպառողների դեպքում: Հաշվի առնելով ծախսերի ոչ բարձր մակարդակը, սովորական գնորդը շատ բան չի կորցնում, ասենք, եթե պարզվի, որ գնված ապրանքը կամ ծառայությունը ցածրորակ են: Նույնը չես կարող ասել ընկերությունների մասին, որոնք, օրինակ, գնել են շատ թանկարժեք սարքավորում, որը շատ շուտ շարքից դուրս է եկել: