
Բարև ձեզ։ Ես Միշել Բիլյանն եմ։ Տասը տարեկան եմ, սովորում եմ Չեխովի անվան համար 55 դպրոցում։ ՈՒնեմ բազմաթիվ նախասիրություններ։ Արդեն երեք տարի է հաճախում եմ դաշնամուրի և չորս տարի է գնում եմ պարի։ Երազանքս է դառնալ պրոֆեսիոնալ բալետի պարուհի։ Ես պատրաստվում եմ շարունակել պարով զբաղվել նույնիսկ համալսարանում։ Շատ եմ սիրում կենդանիների։ Ունեմ շունիկ՝ սպիտակ լաբրադոր։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ նրա հետ: Նաև սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ։ Հիմնականում կարդում եմ գեղարվեստական գրականություն ռուսերենով։ Հատկապես ինձ դուր են գալիս հեքիաթներ։
Դպրոցում ունեմ ընկերներ ում հետ սիրում եմ ժամանակ անցկացնել։ Իմ մոտիկ ընկերուհին և ես սիրում ենք սքեյթ քշել։ Երբեմն միասին հանդիպում ենք քաղաքում ինչ-որ տեղ հենց քշելու համար։
Թեև ես ուզում եմ բալետի պարուհի դառնամ, ինձ նաև հետաքրքրում է բժշկությունը։ Ես կուզենայի իմ տատիկի պես աչքի բժիշկ դառնալ։ Սակայն այս ամենը դեռ հաստատ չէ և ես միգուցե մտափոխ լինեմ։