
Մեղուները կիպրերի և մրջյունների հետ սերտորեն կապված թռչող միջատներ են: Նրանք հայտնի են փոշոտման մեջ իրենց դերով և մեղրի և մեղրամոմի արտադրությամբ:
Ներկայումս հայտնի են մոտ 20 000 տեսակի մեղուներ` դասակարգված 7-9 ճանաչված ընտանիքներում, չնայած դրանց իրական թիվն ավելի մեծ է, ուղղակի նկարագրված չեն: Դրանց կարելի է գտնել բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայի, մոլորակի բնական միջավայրում, որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր: Մեղուներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ապիոլոգիա(ապիդոլոգիա): Մեղուները հարմարվել են կերակրվելու նեկտարով և ծաղկափոշով, նեկտարն օգտագործելով հիմնականում որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկափոշին սպիտակուցների և այլ սննդային նյութերի ստացման համար:
Մեղուներն ունեն երկար քթիկ, որն օգտագործում են բույսից նեկտար ծծելու համար, ունեն նաև բեղիկներ, որոնք բաղկացած են 13 հատվածից արու մեղուների մոտ, և 12 հատվածից էգ մեղուների մոտ: Բոլոր մեղուներն ունեն 2 զույգ թևեր, ետևի զույգը չափերով փոքր են առջևի զույգ թևիկներից, միայն որոշ տեսակի մեղուների մոտ արուների թևիկները շատ կարճ են, ինչը թռիչքը դարձնում է շատ դժվար կամ անհնար: Մեղուների շատ տեսակներ համարյա չեն հետազոտվել: Մեղուների չափերը տատանվում են 2,1 մմ-ից(Տրիգոնա միմիմա գաճաճ մեղուներ) մինչև 39 մմ(Մեգաչիլի պլուտո մեղուներ, որոնք ապրում են Ինդոնեզիայում):
Մեղուները դասակարգվում են հետևյալ դասերում.
- Լասիոգլոսում (1750)
- Անդևենա (1500)
- Մեգաչիլի (1490)
- Հուլաեուս (715)
- Նոմադա (700)
- Պերդիտա (630)
- Օսմիա (350)
- Բոմբուս (260)
- Ամեգիլլա (250) և այլն:
Մեղուները ինչպես և մրջյունները ըստ էության կիպրերի ձևեր են: Չնայած ամենից շուտ գտնված մեղուների տարիքը գնահատվում է 40 մլն տարի, բայց մեղուների գենետիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ավելի վաղ են հայտնվել, ծաղկաբույսերի հայտնման հետ 140 մլն տարի առաջ: Ներկայիս մեղուների նախնիները ավազի կրետների ընտանիքից են (Կրապռոնիդաե), որոնք գիշատիչ միջատներ էին: Էվոլյուցիայի ընթացքում մեղուները գիշատիչներից վերափոխվեցին ծաղկափոշով սնման ապրելակերպի:
Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:
Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Նոր ծնված մայրերի միջև թեժ պայքար է ընթանում: Ամենաուժեղը սպանում է մյուսներին:
Երբեմն պատահում է, որ երիտասարդ և ծեր մայրերն առանց իրար խանգարելու գործում են նույն փեթակում: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:

Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից: