Ինչպես դառնալ TikTok-ի աստղ։ 7 քայլ դեպի հայտնիություն

TikTok սոցիալական ցանցն ունի մի հարթակի համբավ, որտեղ օգտվողները ազատ են արտահայտվել, ցույց տալ իրենց ստեղծագործ գաղափարներն ու տաղանդները: Այն հատկապես տարածված է դեռահասների շրջանում, չնայած կարճ տեսանյութերը նկարվում են նաև մեծերի, բրենդների և խոշոր ընկերությունների կողմից:

Ճիշտ է, հանրաճանաչ դառնալու համար հարկավոր է հաշվի առնել կայքի առանձնահատկությունները և ծառայության գաղտնիքները:

Սոցցանցի ֆենոմենն ու ալգորիթմները

Կարելի է պնդել, որ սոցիալական ցանցը նման հաջողությունների է հասել այնպիսի բովանդակության պատճառով, որն անմիջապես գրավում է դիտողի ուշադրությունը: Օգտագործողը կարիք չունի երկար ժամանակ կենտրոնանալու, խորանալու էության մեջ. նա ստանում է հեշտ ժամանցային բովանդակություն և նոր էմոցիաներ տեղում և այդ պահին:

Մեկ այլ կարևոր պատճառ էլ երաժշտությունն է: Շատերն այստեղ նոր թրեքեր են գտնում, ավելացնում են իրենց երգացանկում և այդպիսով դառնում են սոցիալական ցանցի մշտական օգտվողներ: Հավելվածում ներկառուցված է վիդեո խմբագիր, որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել իր սեփական կրեատիվ հոլովակը:

Հայտնվել առաջարկների ցանկում և դառնալ հայտնի, այստեղ կարող է յուրաքանչյուրը:

Հարթակը եզակի է նրանով, որ ինքնին խթանում է ձեր տեսանյութերը: Սոցիալական ցանցի ալգորիթմները միշտ չէ, որ ակնհայտ են, բայց կան որոշակի ձևանմուշներ, որոնք արժե հիշել.

  • Հիմնական ալգորիթմում հայտնվելու համար հարկավոր է պահպանել առաջին լսարանը․ տեսանյութը նախ ցուցադրվում է 100 հոգու:
  • Պլատֆորմը հետևում է մարդկանց վարքին տեսանյութը դիտելիս. եթե այդ 100 մարդ դիտել են այն մինչև վերջ, և դրանցից գոնե 10-15-ը հավանել են այն դիտումից հետո, ապա ալգորիթմը ցույց է տալիս տեսանյութը ևս 100 մարդու:
  • Այնուհետև, եթե հավանումների և տեսանյութերի դիտումների փոխարկումը շարունակում է աճել մինչև վերջ, ապա TikTok-ը այս տեսանյութը ցույց է տալիս հազարավոր մարդկանց: Այսպես մեխանիզմն աշխատում է այնքան ժամանակ, մինչև բոլոր «հետաքրքրվածները» չտեսնեն դա: Վաղ թե ուշ տեսանյութը, իհարկե, դադարում է թափ հավաքել, քանի որ համապատասխան լսարանն արդեն դիտել է այն:

Ճիշտ է, ոչ բոլոր տեսանյութերն են առաջարկությունների մեջ մտնում նույնիսկ առաջին 100 հոգու համար: Պատճառն այն է, TIkTok-ի ծրագրավորողները դրանում ներդրել են նաև այլ ալգորիթմներ, որոնք պատասխանատու են որակյալ բովանդակության ընտրության համար: Օրինակ՝ կարևոր են տեսանյութում լավ լույսը, նկարների պայծառությունն ու որակը, էմոցիաները կադրում, շարժումները և, իհարկե, եզակիությունը:

Տեսանյութը ընտրող մեխանիզմները խստացվում են այս կետերի ընկալման ներքո, բայց երբեմն դրանք նույնպես ձախողվում են, օրինակ՝ անորակ տեսանյութերը ընկնում են առաջարկությունների մեջ: Բայց նրանց ապագան կանխորոշված է. եթե օգտագործողների կողմից դրական արձագանք չկա, չկա նաև աճ:

TikTok֊ի լսարանը

TikTok օգտագործողների մեծ մասը երեխաներ և դեռահասներ են, որոնց միջին տարիքը 7-ից 15 տարեկան է: Հենց այս լսարանն էր, որ սոցիալական ցանցն այդքան հանրաճանաչ դարձրեց: Ավելին, շատ դեպքերում, այս դեռահասներն իրենք են ցանկանում դառնալ հայտնի և նկարահանել բովանդակություն, սրանում է կայանում օգտագործողների պահպանման՝ ծրագրավորողների ռազմավարություններից մեկը:

Հավելվածը ունի նաև բոտերի իր բազան, որոնք դիտում են տեսանյութեր, բաժանորդագրվում են հաշիվներին և մեկնաբանություններ թողնում նոր տեսանյութերի տակ: Այս մեկնաբանությունները նույնպես մտածված են ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից:

Ըստ էության, այս բոտերը գրում են «Դու թոփում ես», «Դու առաջարկություններում ես», «Հետաքրքիր վիդեո է», «Էլի նկարիր»: Սա ստեղծում է բովանդակության ստեղծողների մոտիվացիա՝ շարունակելու նկարահանել տեսանյութեր և նույնիսկ ավելի շատ ժամանակ ծախսել հավելվածում:

Իհարկե, այժմ TikTok-ի լսարանը ոչ միայն երեխաներն ու դեռահասներն են։ Պլատֆորմն արդեն հավաքել է ամեն տարիքի և մասնագիտությունների տեր մարդկանց. նրանք տնային տնտեսուհիներ են, բլոգերներ, փոփ աստղեր և դերասաններ: Այս պահի դրությամբ գրեթե բոլոր մեդիամարդիկ բացել են իրենց էջերը հարթակում և բաժանորդներ են գրավել Instagram-ի իրենց հաշիվներից:

Ինչպես առաջ գնալ TikTok-ում. 7 հիմնական կանոն

TikTok-ում բաժանորդներ ներգրավելու ամենաճիշտ միջոցը առաջարկություններում հայտնվելն է: Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, բաժանորդագրությունը այդքան էլ կարևոր չէ. շատերը հետևում ավելի քան 1000 մարդու, բայց ֆիզիկապես չեն կարող հետևել բոլոր այս մարդկանց նոր նյութերին: Այդ պատճառով, տեսանյութը դիտելուց հետո, շատերն ինքնաբերաբար սեղմում են «Like», բաժանորդագրվում հաշվին և առաջարկները թերթում առաջ:

TikTok-ում առաջխաղացման համար պետք է հետևել հետևյալ կանոններին.

  • Պարբերաբար նկարել նոր նյութեր

Դա անհրաժեշտ է, որպեսզի ալգորիթմները համարեն ձեր հաշիվը ակտիվ և տան հնարավորություն հայտնվել առաջարկություններում: Եթե մեկ ամսից ավել չեք վերբեռնել տեսանյութեր, արգելափակման կամ մասնակի արգելափակման հավանականությունը 90% է:

  • Դարձնել բովանդակությունը կրեատիվ և ստեղծել ներգրավվածություն:

Կարևոր է, որ ձեր տեսանյութերը լինեն վառ և հիշվող: Փորձեք լինել ստեղծագործ, մտածել անսովոր ավարտներ, օգտագործել դիմակներ և ֆիլտրեր, վարպետորեն աշխատել կպչուն պիտակների և տեքստի հետ: Բայց հիշեք, որ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ. տեքստը չպետք է ծանրաբեռնի նկարը, չպետք է չափազանց շատ ֆիլտրեր լինեն, երաժշտությունը պետք է համադրվի կադրի հետ:

Այս սոցիալական ցանցում դիտողին ներգրավելը ոչ միայն պետք է, այլև անհրաժեշտ է. փորձեք ձեր տեսանյութը դիտելուց հետո էմոցիա առաջացնել մարդու մեջ և ցանկություն կրկին վերադառնալ դրան: Որպես կանոն, սրանք այն տեսանյութերն են, որոնք Tiktok֊ն ինքն է ակտիվորեն խթանում:

  • Մասնակցել տենդենցային չելենջներին

Սա ձեր էջը խթանելու ամենաարագ ձևերից մեկն է: Բայց պետք է հիշել, որ նման տեսանյութերը չպետք է լինեն ձեր հիմնական բովանդակությունը: Թրենդները օգնում են տեսահոլովակը տեղադրել իր կատեգորիայի մեջ, և եթե դա հետաքրքիր է, ալգորիթմները այն ավելի ու ավելի կբարձրացնեն: Այսպիսով, մեծ թվով դիտումները և հավանումները կնպաստեն ձեր էջի աճին:

  • Չմոռանալ որակի և լույսի մասին

Պատկերի որակը և լուսավորությունը շատ կարևոր են ցանկացած տեսանյութերի համար, հաճախ դրանք ազդում են տեսանյութի՝ օգտագործողի կողմից ընկալման վրա:

Կարևոր է օգտագործել պրոֆեսիոնալ լույս`այն չի դեղնում, ունի մի քանի ռեժիմներ և օգնում է նկարն ավելի էֆեկտիվ դարձնել: Իսկ բարձրորակ տեսանյութերի համար ձեզ հարկավոր է հեռախոս, որի տեսախցիկը նկարահանում է բարձր որակով:

  • Հիշել, որ տեսանյութը պետք է պահի դիտողին մինչև վերջ

Այստեղ խոսքը գնում է այն ալգորիթմների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, խթանում են այն տեսանյութերը, որոնք օգտվողները ամբողջությամբ դիտում են:

  • Օգտագործել հեշթեգներ

Դրանք օգնում են տեսանյութին հայտնվել իրենց թեմատիկ բաժիններում, որտեղ օգտվողները կարող են հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող տեսանյութերը և բաժանորդագրվել ձեզ: Որոշ հեշթեգներ օգնում են առաջարկությունների մեջ մտնել, այդ պատճառով կարելի է նկատել, թե ինչպես են մեծ թվով օգտագործողներ օգտագործում հեշթեգներ՝ #rek, #top, #ռեք, #recommendations: Փորձը ցույց է տալիս, որ նման հեշթեգներով տեսանյութերը ավելի շատ դիտում են ունենում, քան առանց դրանց:

  • Ոչ միայն պատճենել, այլև ստեղծել ձեր ուրույն բովանդակությունը

Ինչպես և ինտերնետային ցանկացած հարթակի դեպքում, այստեղ ևս կարևոր է զարգացումը: Ձեր բովանդակությունը պետք է տարբերվի մյուսներից: Ձեզ հարկավոր է ձեր սեփական հաղթաթուղթը, որը կարող է պահել դիտողին:

Նախապես մտածեք ձեր տեսքի, նկարահանման ոճի, դետալների մասին: Հաղթաթուղթ կարող է լինել նույնիսկ անկեղծությունը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ