
“Կենդանու կյանքը” բաժնում կներկայացվի տեղեկություն կենդանիների, նրանց տարածվածության ու կենսակերպի մասին տեղեկություն: Սկսենք արջերից:
Արջեր
Արջերը գիշատիչ կաթնասուններ են։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը: Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։
Տարածվածությունը
Արջերը բնակվում են Եվրասիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում (գլխավորապես Հյուսիսային կիսագնդում)։ Մարդու գործունեության պատճառով արջերի բնական արեալը կրճատվել է, և այժմ նրանք վերացել են Եվրոպայի տարածքի մեծ մասից, ամբողջովին վերացել են Հյուսիսային Աֆրիկայից, տեղի է ունեցել նրանց բնական արեալի կրճատում նաև Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։
Արջերի տեսակները
Սպիտակ արջ

Գորշ արջ
Գորշ արջերը տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հանդիպում են նաև Հայստանում: Գորշ արջերի մորթին կարող է տատանվել բաց շագանակագույնից մինչև մուգ կապտավուն և սև: Այ գորշ արջերն արդեն իսկական քնկոտներ են, նրանք քնում են նոյեմբերից մինչև ապրիլ` 75-195 օր: Բայց այնքան էլ խորը չեն քնում: Վտանգի ձայն լսելով անմիջապես արթնանում են ու ավելի ապահով տեղ փնտրում:
Մի քանի փաստ արջերի մասին
1.Ի տարբերություն շատ կաթնասունների՝ արջերը կարողանում են տարբերել բոլոր գույները:
2.Արջերն ունեն գերազանց հոտառություն,ավելին՝քան շները:
3.Թեդի արջուկներնանվանակոչվել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Թեդի Ռուզվելտի:
4.Գորշ արջերը Ֆինլանդիայում համարվում են ազգային կենդանիներ:
5.Նրանք զգայուն չեն մեղվային խայթոցների հանդեպ:
Ահա այսքանը, արջերի մասին:
Վերջում մի խնդրանք` կենդանին ձեր բարեկամն է, սիրեք կենդանիներին, մի ոչնչացրեք նրանց:
– – –
Աղբյուրներ` Վիքիպեդիա` ազատ հանրագիտարան, mocak.am, LakMoes.am
Հոդվածը կազմեց Արմեն Թադևոսյանը