
Շատերը հաստատ լսել են բառեր և՛ հայերենում, և՛ թուրքերենում , և փորձել են հասկանալ այդ բառերի ծագումը։Ոմանք պնդում են, որ դրանք թուրքական ծագման բառեր են, ոմանք ասում են հայերեն ծագման։Ի վերջո հստակ պատասխան գրեթե չի գտնվել, բայց կան հազարավոր վարկածներ։
Թուրքական դարավոր լծի տակ հայերի մեջ մի շարք սովորույթներ են մտել, յուրացվել, փոփոխվել։ Եղել է և հակառակը․ թուրքերն են վերցրել ու իրենցով արել։Թուրքերենը միշտ ձգտել է չենթարկվել հայերենի ազդեցությանը: Որքան էլ թուրքերենը խուսափել է հայերենից բառեր փոխառնելուց և, երբ փոխառության անհրաժեշտություն է եղել, առաջին հերթին դիմել է արաբերենին և պարսկերենին, բայց, այնուամենայնիվ, նրան չի հաջողվել զերծ մնալ հայերենի ազդեցությունից, և այսօր գրական թուրքերենում և նրա բարբառներում 1500-ից ավելի հայերեն բառեր կան։
օրինակներ արտասանությունը
- topal կաղ թոփալ
- haber լուր, խաբար հաբեր
- aziz քնքուշ, սիրելի ազիզ
- tembel ծույլ թեմբել
- tahta տախտակ թահթա
- güzel գեղեցիկ գյուզել
- yaĝ յուղ յաղ
- yani այսինքն յանի
- çay թեյ,չայ չայ
- dükkan խանութ դյուքքան
- peynir պանիր փեյնիր
- boy հասակ, բոյ բոյ
- pencere պատուհան փենջերե
Հրաչյա Աճառյանը ձեռնամուխ լինելով թուրքերենում առկա հայերեն բառերի որոնման գործին` նախ և առաջ սկսում է և՛ հայերենում, և՛ թուրքերենում առկա ընդհանուր բառերը փնտրել նաև ալթայան լեզվախմբում: Ալթայան լեզուներում թուրքերեն ընդհանուր բառերի բացակայությունը հիմքեր էր տալիս կարծելու, որ այդ բառերը հայերենից կամ էլ հայերենի միջնորդությամբ են փոխանցվել թուրքերենին:
14․çoban հովիվ չոբան
15․nergis նարգիզ ներգիս
16.sabun օճառ սաբուն
17․ zeytin զեյթուն զեյթին
18.bahçe այգի, բախչա բահչա
19․ ses ձայն սես
20.çavuş սերժանտ չավուշ
21․can կյանք, հոգի ջան
22․cep գրպան ջեպ
Թուրքերենն իր ազդեցությունն է թողել միջին հայերենի ու գերազանցապես հայ բարբառների վրա։ Հայ բարբառներում թուրքերենից փոխառյալ (անմիջական ու միջնորդավորված) բառերի քանակը մի քանի հազարի է հասնում։
23․hayvan կենդանի հայվան
24․lacivert լաջվարդ լյաջիվերթ
25․aslan առյուծ ասլան
26․çekiç մուրճ չեքիչ
Այս բառերը կենցաղի մեջ այնպես են արմատավորվել, որ գրեթե չենք նկատում բառերի թուրքական ծագումը, և նույնը իրենց մոտ։Ամեն դեպքում հայերենի շունչը այս բառերում շատ ավելի զգայուն է։
Հեղինակ` Ասյա Գևորգյան