Յուրաքանչյուր արվեստի գործ ունի իր մեջ թաքնված  յուրահատուկ պատմություն։

Եկեք բացահայտենք համաշխարհային արվեստի գործերից մի քանիսի պատմությունը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ տարբերություն կա «ձիով հեծյալ» քանդակների մեջ:

Երբ ձին կանգնած է պատվանդանի վրա միայն հետևի ոտքերի վրա, ուրեմն նրա տերը զոհվել է մարտում, երբ բարձրացրած է միայն մեկ սմբակը՝ տերը զոհվել է կռվի ընթացքում ստացած վերքերից, իսկ եթե ձին կանգնած է 4 ոտքերի վրա, ապա հեծյալը մահացել է իր մահով։

Միքելանջելոյի «Դավիթը» պատրաստված է մարմարի շատ մեծ կտորից, որը սկզբում հույս չէր ներշնչում, սակայն արդյունքում վերածվեց իսկական արվեստի գործի։ Արձանի բարձրությունը 5.17 մետր է, իսկ քաշը՝ 6 տոննա: Շատերը չգիտեն, որ Միքելանջելոն Դավթի աջ ձեռքն անհամաչափ է ստեղծել. այն չափից մեծ է: Ասում են, որ հեղինակը կանխամտածված է այդ քայլին գնացել, որ շեշտի Դավիթի ուժը. չէ որ նրան անվանում էին “manu fortis”, ինչը թարգմանաբար նշանակում է՝ ուժեղ ձեռք:

Պաբլո Պիկասոն բռնկուն խառնվածք ուներ, որն արտահայտվում էր նաև կանանց հետ հարաբերություններում։ Նրա բոլոր սիրուհիները կա՛մ ինքնասպանություն էին գործում, կա՛մ հայտնվում էին հոգեբուժարանում։

Պաբլոն «Դորա Մարը կատվի հետ» կտավը ստեղծեց 1941թ, երբ Դորա Մարը՝ նրա սիրուհին, արդեն հոգեբուժարանում էր։ 2006թ կտավը Նյու Յորքում վաճառվեց 95,2 մլն ԱՄՆ դոլարով։

Պաբլո Պիկասոյի ամբողջական անունն է՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանցիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռոմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդատ Մարտիր Պատրիցիո Ռուիս Պիկասո։
Պիրենեյան թերակղզում սովորույթ կար երեխաներին կնքելիս անվանակոչել ընտանիքի բոլոր սրբերի անուններով։

«Խորհրդավոր ընթրիք» կտավը ստեղծելիս Լեոնարդո դա Վինչին մեծ ուշադրություն է դարձրել Քրիստոսի և Հուդայի բնորդների ընտրությանը։ Քրիստոսին նկարելուց հետո նա մեծ դժվարությամբ գտավ նաև Հուդայի բնորդին՝ մի հարբեցողի, որը տարիներ հետո խոստովանեց, որ Քրիստոսի բնորդը նույնպես ինքն է եղել, պարզապես այն ժամանակ երգում էր եկեղեցական երգչախմբում։

Ասում են, որ Սալվադոր Դալին «Հիշողության հարատևություն» կտավը ստեղծելիս ներշնչվել է արևի տակ հալվող Կամամբեր տեսակի պանրից։ Սակայն նկարի իսկական իմաստը ժամանակի և մտքերի միջև կապն է։

Անրի Մատիսի «Նավակ» կտավը Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում ավելի քան 40 օր ցուցադրվել է գլխիվայր կախված, մինչև թանգարանի աշխատակիցները գլխի են ընկել։

Վինսենթ վան Գոգն իր լավագույն կտավները ստեղծել է հոգեբուժարանում բուժվելու տարիներին, որոնց շարքում են «Կապույտ դիմանկարն» ու «Աստղային գիշերը»։

հ

Աշխարհում ամենաթանկ վաճառված նկարը համարվում է Պոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողներ»-ը արժեքը՝ 250 մլն դոլար։

Դա Վինչիի «Լեստերյան օրենսգիրքը» աշխարհի ամենաթանկ գիրքն է, որը 1994թ 30.8 մլն դոլարով գնել է Բիլ Գեյթսը:

Մշակույթի մասին Պիկասոն ասել է՝
«Այն, ինչ կարող ես պատկերացնել՝ իրական է»:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ