Աղբի վերամշակում

  1. Աղբի վերամշակում 

 

Վերամշակումը          թափոնը        նոր     նյութերի        և առարկաների   վերածելու      գործընթացն է։ Վերամշակումը     կարող          է   կանխել         հնարավոր օգտակար         նյութերի        վատնումը՝   դրանով         իսկ նվազեցնելով     էներգիայի     օգտագործումը,        օդի աղտոտումը և ջրի աղտոտումը։ Վերամշակման ենթակա նյութերը ներառում են ապակու, թղթի, մետաղի, պլաստիկի, անվադողերի և մարտկոցների բազմաթիվ տեսակներ: Վերամշակման ենթակա

նյութերը կամ առաքվում են հատուկ վերամշակման կենտրոններ, կամ հավաքվում են աղբամաններից, այնուհետև տեսակավորվում, մաքրվում և վերամշակվում նոր նյութերի պատրաստման համար։ Արդյունքում հնարավոր է դառնում նույն նյութերն օգտագործել կրկին։ Օրինակ՝ օգտագործված թուղթը կվերածվի նոր թղթի, մետաղական տարան կրկին կդառնա տարա, առանց որակը կորցնելու:

Վերջերս Երևանում էլ պլաստիկի տեսակավորման աղբամաններ են տեղադրվել։ Հայաստանում թափ է հավաքում պլաստիկի, ապակու և թղթի վերամշակումը: Հայաստանում կան աղբի վերամշակման մի շարք ընկերություններ․ Ահա դրանցից մի քանիսը՝

1.     ISSD

ISSD-ի նպատակը ՀՀ-ում կայուն զարգացման ապահովումն է` թափոնների կառավարման, գյուղատնտեսության, կրթության, բիզնեսի և կանանց հզորացման ոլորտներում նորարարական ծրագրերի իրականացման միջոցով:

2.    «ՄԱՔՈՒՐ ԳՈՐԻՍ»

Ընդունում է և հավաքում պլաստիկ տարաներ, որոնց դիմաց կատարում է վճարումներ՝ ըստ պլաստիկի տեսակի:

3.    Էկո աղբ

«ԷԿՈ ԱՂԲ» ՀԿ-ն զբաղվում է թափոնների հավքագրմամբ ու տեսակավորմամբ՝ նպատակ ուենալով տեսակավորումը համապետական գործընթացի վերածել: Հավաքագրվում է թուղթ, պլաստիկ, պոլէթիլեն և ապակի։

4.    Սմարտ ապագա

«Սմարտ ապագան» հարթակ է, որը թույլ է տալիս վերամշակել պլաստիկը, թուղթը և ապակին։ Այս հարթակում հայտ լրացնելուց հետո աշխատակիցները պարբերաբար գալիս ու նշված հասցեից (Երևանում) հավաքում են աղբը՝ փոխարենը մի շարք խանութների տրամադրելով զեղչային կտրոններ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ