Ավստրալիայի կործանիչ հրդեհը. պատճառներն ու հետևանքները

Ավստրալիան վերջին շրջանի ամենածավալուն  հրդեհներից մեկի  պատճառով ավերվում է, ոչնչանում են միլիոնավոր կենդանիներ ու բույսեր։ Գանք սկզբից։
Դեկտեմբեր-հունվար ամիսներին ամենափոքր մայրցամաքում գրեթե ամեն տարի գրանցվում են տարատեսակ փոքրիկ հրդեհներ։ Սակայն այս տարին բացառություն էր։
2019 թ. նոյեմբերին Ավստրալիայում սկսվեցին փոքրիկ հրդեհներ, որոնք սակայն աստիճանաբար ավելի մեծ տարածքներ ընդգրկեցին։ Պատճառը ջերմաստիճանի կտրուկ աճն էր, ինչպես նաև մայրցամաքի չորային կլիման։
Մեծամասշտաբ հրդեհի հետևանքով հունվարի 4-ի դրությամբ Ավստրալիայում այրվում է մոտ 6,3 միլիոն հեկտար տարածք (ՀՀ տարածքը գերազանցում է մոտ 2 անգամ)։ Արդեն  այրվել է ավելի քան 2500 շինություն, որից 1300-ը տուն։ Բայց ավելի ցավալին կենդանական և մարդկային կորուստներ են. հրդեհը ոչնչացրել է մոտ կես միլիարդ կենդանու և խլել 24 մարդու կյանք։
Այժմ հրդեհի վայրում աշխատում են 6000-ից ավելի հրշեջներ։ Միջազգային հանրությունը  անարձագանք չի թողել այս իրադարձությունը. արդեն միլիոնավոր դոլարներ են նվիրաբերվել հանուն հրդեհի մարման։ Սոց. ցանցերում ևս այս իրադարձությունը շատ է քննարկվում։ Քննարկվում է հատկապես մարդու  վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Այս հրդեհը իր կործանարար ազդեցությամբ աշխարհի խոշորագույն հրդեհներից մեկն է համարվում, իսկ թե որքան երկար կտևի, անհայտ է։

 

Աղբյուրներ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ