Աուդիտի ընդհանուր բնութագիրը

Պատմագիրները վկայում են, որ դեռևս 200 տարի առաջ մարդկությանը հայտնի է եղել հաշվառման և վերահսկողության գործառույթները։ Հաշվառման անցկացումը կապված է ունեցվածքի պահպանման հետ։ Կապիտալիզմի զարգացմանը զուգահեռ սրվեցին հակասությունները ադմինիստրատորների և այլ կառավարիչների միջև և հենց այդ ժամանակ կարիք զգացվեց աուդիտի։ Աուդիտը որպես օրինակելի գործառույթ ձևավորվել է Անգլիայում։ Աուդիտն ամբողջապես ձևավորվես 20 -րդ դարում։ Այն անցել է զարգացման հիմնական երեք էտապ․

Աուդիտը որպես զենք խարդախության և խաբեության դեմ,
Որպես հսկողության օբյեկտ,
Համակարգող և կողմնորոշող շառայություն։

Աուդիտը ձեռնարկատիրական գործունեություն է, որն իրականացնում են լիցենզիա ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռներեցները։ Այն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական հաշվետվության և հաշվարկավճարային թղթերի անկախ ստուգման նպատակով և վերջում տրվում է խորհրդատվություն։

Աուդիտի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների, ֆինանսական հաշվետվությունների և հաշվարկավճարային փաստաթղթերի հավաստիության և նորմատիվային փաստաթղթերի համապատասխանության հաստատումն է։ Աուդիտը լուծում է նաև մի շարք խնդիրներ․

Օգնում է հաշվապահական հաշվառման կազմակերպմանը,
Օգնում է ֆինանսական հաշվետվությունների կազմմանը,
Օգնում է հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկմանը,
Խորհրդատվություն հաշվապահական հաշվառում կատարելու համար,
Տնտեսական գործունեության վերլուծություն,
Խորհրդատվություն ֆինանսական, իրավաբանական, հաշվապահական, հարկային և այլ հարցերում,
Հիմնադիր փաստաթղթերի պատրաստում,
Հածախորդներին տեղեկատվության ապահովում։

Աուդիտորի սկզբունքներն են.

անկախությունը,

ազնվությունը,

օբյեկտիվությունը,

մասնագիտական ունակությունները և պատշաճ վերաբերմունքը,

գաղտնիությունը,

մասնագիտական վարքագիծը,

տեխնիկական ստանդարտների պահպանումը:

Աուդիտի ծավալը որոշվում է ելնելով օրենքների, նորմերի և իրավական ակտերի պահանջներից, հետևաբար աուդիտորի մասնագիտական դատողությունների հիման վրա որոշվում է աուդիտորական ստուգումների ծավալը։

Աուդիտորական ստուգումները իրականացվում են հետևյալ փուլերով․

Աուդիտի պլանավորում․ այս փուլում որոշվում է աուդիտի գործելակերպը։
Աուդիտորական ապացույցների ստացում․ աուդիտորը տարբեր աղբյուրներից հավաքում է ապացույցներ, որով նկարագրում է կազմակերպության ֆինանսական հաշվետվության ճշմարտացիությունը։
Այլ անձանց աշխատանքների օգտագործում․ աուդիտորը աշխատանքն իրականացնելու համար կարող է հրավիրել ասիստենտների, փորձագետների, մասնագետների և այլ անձանց։ Այլ անձանց հրավիրելով աուդիտորը չի ազատվում պատասխանատվությունից։
Աուդիտի փաստաթղթավորում․ աուդիտի ընթացքում յոիւրաքանչյուր աշխատանք փաստաթղթավորվում է, որպեսզի հետագայում եզրակացություն կազմվի և աուդիտորը կարողանա համոզիչ կարծիք հայտնել։
Տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական հաշվետվության մասին կարծիքի ձևավորում, ամփոփում և եզրահանգում․ այս փուլում ստացած ապացույցների հիման վրա գնահատվում է ֆինանսական հաշվետվությունը․

Գոյություն ունի եզրահանգման հետևյալ ձևերը․

Դրական կարծիք,
Բացասական կարծիք,
Վերապահումներով դրական կարծիք,
Կարծիք արտահայտելուց հրաժարվել։

Բացի դրական կարծիքից, բոլոր մնացած դեպքերում աուդիտորը պետք է ներկայացնի այն պայմանները, որի արդյունքում հանգել է նման կարծիքի։

Աուդիտը լինում է երկու տեսակ` ներքին և արտաքին։

Ներքին աուդիտը անց է կացվում կազմակերպության աշխատողների կողմից, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում և ղեկավարության կողմից նշանակվել են ներքին աուդիտորներ։

Արտաքին աուդիտն իրականացվում է սերտիֆիկատ(լիցենզիա) ունեցող կազմակերպությունների կողմից, որոնք կապ չունեն տվյալ կազմակերպության հետ։

Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտները ներառում են․

Հաշվառման միջազգային ստանդարտներ,
Աուդիտորի և հարակից միջազգային ստանդարտներ,
Աուդիտորի միջազգային կանոնադրական կարգեր,
Էթիկայի միջազգային նորմատիվները աուդիտում,
Ֆինանսական հաշվառման ստանդարտները և աուդիտորական ստանդարտներ։

Աուդիտորը իր պարտականություններն իրականացնելու ժամանակ պետք է պահպանի վարքի հետևյալ կանոնները․

Բարոյական համընդհանուր հատկանիշներ,
Օրենսդրության պահանջները,
Աուդիտորական ստանդարտներ,
Աուդիտորական կազմակերպության ներսում գործող կանոնները,
Բարիդրացիական հարաբերությունները,
Տեխնիկական ստանդարտների պահպանում։

Աուդիտորը պարտավոր է զերծ մնալ այլ աուդիտորական կազմակերպություններին վատաբանելուց կամ մեկնաբանելուց, և չիրականացնի գործողություններ, որոնք վնաս կպատճառեն այլ աուդիտորներին։ Աուդիտորի փոփոխման ժամանակ նախկին աուդիտորը պարտավոր է ներկայիս աուդիտորին փոխանցել իր մոտ եղած բոլոր տեղեկությունները, իսկ նոր աուդիտորը պարտավոր է ճշտել նախկին աուդիտորի հետ նախկին աուդիտորի հետ կնքված պայմանագրերի չեղարկման պատճառները։

Գաղտնիությունը աուդիտի իրականացման կարևոր սկբունքներից է։ Աուդիտորը պարտավոր է պատվիրատուի ծառայության մատուցման ժամանակ հավաքված տվյալները պահպանել և չհրապարակել։ Նա իրավունք չունի այդ տեղեկությունը օգտագործի իր կամ ուրիշ անձի համար։ Երբեմն կարող են լինել դեպքեր, երբ տեղեկություն տրամադրելը չի համարվում վարքագծի խաղտում։ Դա կարող է տեղի ունենալ, երբ բոլոր կողմերը համաձայն են։ Գաղտնիությունը կարող է հրապարակվել, երբ դա նախատեսված է օրենսդրությամբ կամ առկա է դատական մարմնի որոշումը։ Երբեմն էլ հնարավոր են անհամաձայնություններ, որոնք լուծվում են հետաքննության միջոցով։ Հնարավոր են նաև դեպքեր, երբ պատվիրատուն հենց ինքնէ գիտակցաբար աուդիտորին նեքաշում մասնագիտական ստանդարտների խախտմանը։

Աշխատանքային փաստաթղթերը համարվում են աուդիտորական կազմակերպության սեփականությունը, և կարող են այդ փաստաթղթերի հետ վարվել օրենքով չհակասող գործողություններով։ Աշխատանքային փաստաթղթերը պետք է կազմվի տվյալ պահին․ աշխատանքի յուրաքանչյուր փուլում։ Աշխատանքային փաստաթղթերը ունեն հետևյալ վավերապայմանները․

Պատվիրատուի անվանում,
Փասաթղթի անվանում,
Աուդիտի ժամկետն ու ժամանակաշրջանը,
Ամսաթիվը,
Փաստաթղթերի բովանդակությունը,
Կազմողի և ստացողի ստորագրությունները,
Փաստաթղթի ստուգման ամսաթիվը։

Փաստաթղթերի մեջ մտնող յուրաքանչյուր թուղթ պետք է ունենա իր համարը։ Աշխատանքի ավարտից հետո աշխատանքային փաստաթղթերը պահպանվում են արխիվում, ոչ պակաս․ քան հինգ տարի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ