
Աուդիտը ձեռնարկատիրական գործունեություն է, որն իրականացնում է այն կազմակերպությունները կամ անհատ անձինք, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա։ Յուրաքանչյուր սոբյեկտ գործում է «թույլատրվում է այն, ինչ չի արգելվում օրենքով» սկզբունքով։ Քանի որ աուդիտորական ստուգման արդյունքում ընդունվում են մի շարք տնտեսական որոշումներ, և խախտվում են բազմաթիվ շահեր, ուստի անհրաժեշտ է կարգավորել աուդիտը։ Որոշ երկրներում աուդիտորական գործունեությունը կարգավորվում է պետության կողմից, իսկ որոշ երկրներում էլ լիցենզիա ունեցող աուդիտորական կազմակերպությունների կողմից։ Հայաստանի Հանրապետությունում այն կարգավորվում է պետության կողմից։
1998 թվականին հաստատվեց աուդիտի կանոնադրությունը և լիցենզավորման կարգը։ 2001 թվականի հունիսի 27 -ին կատարվում է լիցենզիայի մասին ՀՀ օրենքի ընդունումը, որտեղ նշվում է լիցենզավորման ընթացակարգը։
2005 թվականի մարտի 19 -ին հաստատվեց աուդիտորական ծառայության լիցենզիայի կարգը և ձևը։
2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է «աուդիտորական գործունեության» մասին ՀՀ օրենքը։ Մասնագիտական աուդիտորական կազմակերպությունները միջազգային մակարդակով համագործակցում են Հաշվապահների միջազգային դաշնության միջոցով։
Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտները ներառում են․
- Հաշվառման միջազգային ստանդարտներ,
- Աուդիտորի և հարակից միջազգային ստանդարտներ,
- Աուդիտորի միջազգային կանոնադրական կարգեր,
- Էթիկայի միջազգային նորմատիվները աուդիտում,
- Ֆինանսական հաշվառման ստանդարտները և աուդիտորական ստանդարտներ։