
Հսկողությունը օբյեկտիվ երևույթ է, որի մեջ կարևոր դեր է զբաղեցնում ֆինանսական հսկողությունը։
Իրականացման առումով տարբերում են երկու տիպի հսկողություններ․
- Ստուգիչ հսկողություն կամ հսկողություն․
- Աուդիտորական հսկողություն կամ աուդիտ։
Հսկողությունների մեջ տարբերվում է ֆինանսական հսկողությունը, որն իրականացվում է հետևյալ ձևերով․
- Պետական հսկողություն,
- Արտագերատեսչական հսկողություն,
- Ներքին հսկողություն,
- Արտաքին հսկողություն։
Պետական հսկողությունն իրականացնում է ազգային ժողովի վերահսկիչ պալատը, ՀՀ Ֆինանսների հանձնաժողովը և ՀՀ Կենտրոնական բանկը։ Խնդիրները․ պետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ստուգում։ Հաշվապահական հաշվառման վարման կարգի ստուգում, պետական միջոցների արդյունավետ օգտագործման ստուգում, հարկերի և պարտադիր վծարների հաշվարկման և ժամկետներում վճարման ստուգում։
Ներքին հսկողության նպատակը տնտեսվարող սուբյեկտների ստուգումն է։ Ներքին աուդիտի ժամանակ կիրառվում են ստուգման ժամանակ կիրառվող մեթոդները։ Երկուսն էլ վերաբերվում են ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման եղանակներին, բայց ունեն նաև տարբերություններ․ նպատակային տարբերություն։
- Աուդիտի նպատակը արժանապատվության ստուգումն ու կարծիք հայտնելն է,
- Ստուգման նպատակը թերությունների հայտնաբերումն ու պատժելն է։
Մեթոդները երկու դեպքում էլ կիրառվում են տարբեր ձևերով․
Բնույթը․
- Աուդիտն ունի ձեռնարկատիրական բնույթ․
- Ստուգումը` կատարողական բնույթ։
Սկզբունքները․
- Աուդիտը` կամավոր․
- Ստուգումը` պարտադիր։
Հետևանքը․
- Աուդիտի վերջում տրվում է եզրակացություն․
- Ստուգման վերջում տրվում է ստուգման ակտ։