
Աուդիտը լինում է երկու տեսակ` ներքին և արտաքին։
Ներքին աուդիտը անց է կացվում կազմակերպության աշխատողների կողմից, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում և ղեկավարության կողմից նշանակվել են ներքին աուդիտորներ։
Արտաքին աուդիտն իրականացվում է սերտիֆիկատ(լիցենզիա) ունեցող կազմակերպությունների կողմից, որոնք կապ չունեն տվյալ կազմակերպության հետ։
Ներքին և արտաքին աուդիտներն ունեն որոշակի առանձնահատկություններ․
- Խնդրի առաջադրում․ ներքինի դեպքում աշխատակցին ստուգելը, արտաքինի դեպքում կազմակերպությանը ստուգելը։
- Նպատակը
- Գործունեության տեսակը, ներքինի դեպքում կատարողական, արտաքինի դեպքում ձեռնարկատիրական։
- Որակավորումը․ ներքինի դեպքում կազմակերպության ղեկավարը, արտաքինի դեպքում պետությունը։
- Վճարումը․ ներքինի դեպքում այն կատարվում է կազմակերպության ղեկավարի կոմից, արտաքին աուդիտի դեպքում աուդիտորական կազմակերպության կողմից, ըստ պայմանագրի։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
0