Աուդիտ․ Դաս 4 – Աուդիտորական ստուգման փուլերը և ֆինանսական հաշվետվության աուդիտի ծավալը

Աուդիտի ծավալը որոշվում է ելնելով օրենքների, նորմերի և իրավական ակտերի պահանջներից, հետևաբար աուդիտորի մասնագիտական դատողությունների հիման վրա որոշվում է աուդիտորական ստուգումների ծավալը։


Աուդիտորական ստուգումները իրականացվում են հետևյալ փուլերով․

  • Աուդիտի պլանավորում․ այս փուլում որոշվում է աուդիտի գործելակերպը։
  • Աուդիտորական ապացույցների ստացում․ աուդիտորը տարբեր աղբյուրներից հավաքում է ապացույցներ, որով նկարագրում է կազմակերպության ֆինանսական հաշվետվության ճշմարտացիությունը։
  • Այլ անձանց աշխատանքների օգտագործում․ աուդիտորը աշխատանքն իրականացնելու համար կարող է հրավիրել ասիստենտների, փորձագետների, մասնագետների և այլ անձանց։ Այլ անձանց հրավիրելով աուդիտորը չի ազատվում պատասխանատվությունից։
  • Աուդիտի փաստաթղթավորում․ աուդիտի ընթացքում յոիւրաքանչյուր աշխատանք փաստաթղթավորվում է, որպեսզի հետագայում եզրակացություն կազմվի և աուդիտորը կարողանա համոզիչ կարծիք հայտնել։
  • Տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական հաշվետվության մասին կարծիքի ձևավորում, ամփոփում և եզրահանգում․ այս փուլում ստացած ապացույցների հիման վրա գնահատվում է ֆինանսական հաշվետվությունը․

Գոյություն ունի եզրահանգման հետևյալ ձևերը․

  • Դրական կարծիք,
  • Բացասական կարծիք,
  • Վերապահումներով դրական կարծիք,
  • Կարծիք արտահայտելուց հրաժարվել։

Բացի դրական կարծիքից, բոլոր մնացած դեպքերում աուդիտորը պետք է ներկայացնի այն պայմանները, որի արդյունքում հանգել է նման կարծիքի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ