Աուդիտը ձեռնարկատիրական գործունեություն է, որն իրականացնում է լիցենզիա ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռերեցը։ Այն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական հաշվետվությունների և հաշվարկավճարային փաստաթղթերի անկախ ստուգման նպատակով և վերջում տրվում է խորհրդատվություն։


Աուդիտի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների, ֆինանսական հաշվետվությունների և հաշվարկավճարային փաստաթղթերի հավաստիության և նորմատիվային փաստաթղթերի համապատասխանության հաստատումն է։ Աուդիտը լուծում է նաև մի շարք խնդիրներ․

  • Օգնում է հաշվապահական հաշվառման կազմակերպմանը,
  • Օգնում է ֆինանսական հաշվետվությունների կազմմանը,
  • Օգնում է հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկմանը,
  • Խորհրդատվություն հաշվապահական հաշվառում կատարելու համար,
  • Տնտեսական գործունեության վերլուծություն,
  • Խորհրդատվություն ֆինանսական, իրավաբանական, հաշվապահական, հարկային և այլ հարցերում,
  • Հիմնադիր փաստաթղթերի պատրաստում,
  • Հածախորդներին տեղեկատվության ապահովում։

Աուդիտորի կողմից ֆինանսական հաշվետվությունների արժանավատության հաստատումը նպաստում է շուկայի մասնակիցների վստահության ամրապնդմանը: Սակայն այն չի կարող համարվել կազմակերպության հետագա տնտեսական գործունեության արդյունավետության ապահովման երաշխիք:
Աուդիտի նպատակը իրագործելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները’
• հաստատել ֆինանսական հաշվետվությունների արժանավատությունը,
• վերահսկողություն սահմանել հաշվապահական հաշվառման համակարգը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վրա,
• որոշել ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորություն ների գնահատման համապատասխանությունը կազմակերպության ընտրած հաշվապահական հաշվառման քաղաքականությանը,
• հավաստել հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեջ ֆինանսական արդյունքների ամբողջական և ճշգրիտ արտացոլումը,
• ստուգել սինթետիկ և անալիտիկ հաշվառման տվյալների համապատասխանությունը,
• բացահայտել պահուստներ կազմակերպության տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:


Աուդիտորական գործընթացում աուդիտորը զբաղվում է նաև այլ խնդիրների լուծմամբ:
Այսպես աուդիտորը կարող է մատուցել հետևյալ ծառայությունները’

ա) հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում, վարում և ֆինանսական հաշվետվությունների կազմում,

բ) հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, ֆինանսների և աուդիաի գծով ուսուցանում,

գ) ակտիվների և պարտավորությունների գնահատում,

դ) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում,

ե) կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն,

զ) հաշվապահական, տնտեսագիտության, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն,

է) գործարար պլանի կազմում,

թ) հաշվապահական փորձաքննության իրականացում,

թ) մասնագիտական գրականության հրատարակում:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ