Աուդիտ․ Դաս 13 – Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը

Աուդիտորական մասնագիտական ստանդարտներ 2030 -ում, որը կոչվում է «փաստաթղոավորում», սահմանվում է աուդիտի փաստաթղթերի բովանդակությունը, ձևերը, պահպանումը և նրանից պահանջվող այլ տվյալներ։ Ըստ այդ ստանդարտի աուդիտորը պետք է հավաքի այն բոլոր նյութերը և փաստերը, որոնք որպես ապացույց կհիմնավորեն իր կարծիքը։ Աշխատանքային փաստաթղթերը ներառում են հետևյալ նյութերը․

  • Աուդիտի իրականացման պլանը և ծրագիրը,
  • Աուդիտի նկարագրությունը և ընթացակարգը,
  • Պատվիրատուի հայտարարությունները, պարզաբանումները և բացատրությունները․
  • Պատվիրատուի հաշվապահական հաշվառման նկարագիրը,
  • Վերլուծական փաստաթղթեր և այլ փաստաթղթեր։

Մանրամասն տեղեկությունների համար պետք է դիմել աուդիտորին։ Աշխատանքային փաստաթղթերը պարունակում են պատվիրատու կազմակերպության հետևյալ փաստաթղթերը․

  • Իրավակազմակերպչական ձևի տեղեկություններ,
  • Պայմանագրերի և արձանագրությունների պատճեներ,
  • Պատվիրատուի գործունեության մասին տեղեկություններ,
  • Պլանավորվող գործողության մասին տեղեկություններ,
  • Հաշիվների մնացորդների մասին տեղեկություններ և այլն։

Աշխատանքային փաստաթղթերը համարվում են աուդիտորական կազմակերպության սեփականությունը, և կարող են այդ փաստաթղթերի հետ վարվել օրենքով չհակասող գործողություններով։ Աշխատանքային փաստաթղթերը պետք է կազմվի տվյալ պահին․ աշխատանքի յուրաքանչյուր փուլում։ Աշխատանքային փաստաթղթերը ունեն հետևյալ վավերապայմանները․

  • Պատվիրատուի անվանում,
  • Փասաթղթի անվանում,
  • Աուդիտի ժամկետն ու ժամանակաշրջանը,
  • Ամսաթիվը,
  • Փաստաթղթերի բովանդակությունը,
  • Կազմողի և ստացողի ստորագրությունները,
  • Փաստաթղթի ստուգման ամսաթիվը։

Փաստաթղթերի մեջ մտնող յուրաքանչյուր թուղթ պետք է ունենա իր համարը։ Աշխատանքի ավարտից հետո աշխատանքային փաստաթղթերը պահպանվում են արխիվում, ոչ պակաս․ քան հինգ տարի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ