Աուդիտ․ Դաս 10 – Պրոֆեսիոնալ վարքագիծ

Աուդիտորը իր պարտականություններն իրականացնելու ժամանակ պետք է պահպանի վարքի հետևյալ կանոնները․

  • Բարոյական համընդհանուր հատկանիշներ,
  • Օրենսդրության պահանջները,
  • Աուդիտորական ստանդարտներ,
  • Աուդիտորական կազմակերպության ներսում գործող կանոնները,
  • Բարիդրացիական հարաբերությունները,
  • Տեխնիկական ստանդարտների պահպանում։

Աուդիտորը պարտավոր է զերծ մնալ այլ աուդիտորական կազմակերպություններին վատաբանելուց կամ մեկնաբանելուց, և չիրականացնի գործողություններ, որոնք վնաս կպատճառեն այլ աուդիտորներին։ Աուդիտորի փոփոխման ժամանակ նախկին աուդիտորը պարտավոր է ներկայիս աուդիտորին փոխանցել իր մոտ եղած բոլոր տեղեկությունները, իսկ նոր աուդիտորը պարտավոր է ճշտել նախկին աուդիտորի հետ նախկին աուդիտորի հետ կնքված պայմանագրերի չեղարկման պատճառները։


Աուդիտորն իրավունք չունի զբաղվել այլ ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նա ունի հետևյալ իրավունքներն ու պարտականությունները․


Իրավունքներ․

  • Ամբողջությամբ ստուգել պատվիրատույի փաստաթղթերը,
  • Պատվիրատուից պահանջի ծագած հարցերի բանավոր կամ գրավոր բացատրությունը,
  • Հրավիրել երրորդ անձ,
  • Պատվիրատոյի կողմից տեղեկություն չստանալու դեպքում հրաժարվի աուդիտից։

Պարտականություններ․

  • Լիցենզիայի բացակայության դեպքում հրաժարվել աուդիտի անցկացումից,
  • Մինչև աուդիտ անցկացնելը ներկայացնի լիցենզիա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ