«Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

Դու սիրում ես ու քեզ համար կարևոր չէ նրա բնավորության գծերը, արտաքինը, գրագիտության աստիճանն ու շրջապատի հետ նրա շփման ազատությունն ու կաշկանդումը։ Դա է իսկական սերը։ Երբ առանց նրա ապրելդ հավասարազոր է մեռնելու։ Երբ առանց նրա (բարի լույսի) սկսված օրը դժոխքի է նման, երբ մտքերումդ բացի նրանից բացարձակ ոչ ոք տեղ չունի, երբ անվերջ ժպտում ես նրա կողքին, երբ ձեռքը բռնելիս մարմնովդ սառը քամի է անցնում ու միևնույն ժամանակ դու ջերմանում ես, երբ ամեն ինչ կիսատ ես թողնում , որ գոնե մի քանի վարկյան լսես նրա ձայնի գեղեցիկ ելևէջները, երբ գիշերներդ նրա ականջին ես նվիրում, իսկ նա քո ականջին, երբ տխրության պահին նրա ձայնը հասնում է հոգուդ ու դու դառնում ես երբևէ լույսաշխարհ եկած ամենաերջանիկը։ Երբ սիրում ես, աշխարհը փոխվում է, դու հետ ես քաշվում իրականությունից ու ընկղմվում երազի մեջ, որը կարող է շատ երկար շարունակվել կամ այդպես էլ չշարունակվել։ Այ դա է իսկական սերը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ