
Ծնվել է 1994 թվականի մայիս 22-ին, Աթենքում(Հունաստան)։
Աթինան առաջին քայլերը մեծ բեմում կատարել է դեռ 12 տարեկանում, հաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթում։ Մեկ տարի անց 2008-ին, Աթենան մասնակցում է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին, որտեղ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
2011 թվականին թողարկվում է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak»: 2012 թվականին դուրս է գալիս երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը, որը շատ արագ դառնում է տարվա լավագույն հիթերից մեկը։ 2014 թվականին թողարկվեց Աթենայի ամենավերջին սինգլը՝ «XO», որի երգի խոսքերը, ձգող ռիթմը դարձավ նրա հաջողության գրավականը՝ հերթական հիթ թողարկելու գործում։
![]() |
Հայկական ծագում ունեմ, և ես հպարտ եմ դրա համար | ![]() |
![]() |
Շնորհիվ իմ ծնողների, ճանաչել, անկեղծ սրտով սիրել ու ընդունել եմ և՛ հայ լինելս, և՛ Հայաստանը, և՛ հայրենակիցներիս: Բացի այդ, «հայեցի» դաստիարակություն եմ ստացել: Մեր ընտանիքը չափից դուրս հայկական է | ![]() |
Աթենան առաջին անգամ Հայաստան է եկել 2020 թվականին, մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ 2020» մրցույթին «Chains On You» երգով։