Աստղիկ Մանուկյան – «Ների՛ր ինձ, մայրի՛կ»

Ներիր ինձ մայրի՛կ,
Որ օտարության ճամփեքը գրկած,
Չեմ շտապել գիրկդ կարոտած,
Որ չեմ վախեցել ես ուշանալուց,
Սրտիդ բաց դուռը նորից թակելուց։
Սպասումներդ իզուր են անցել,
Թաց պատուհանն է ցավդ իմացել,
Քանզի նա է քեզ ընկերակցել,
Երբ միասին եք ճամփին իմ նայել։

Ներիր ինձ մայրի՛կ
Որ ժամանակս այնպե՜ս ընթացավ,
Կյանքիս ընթացքից բա՜ն չհասկացա,
Իսկ քո տան պատի ժամացույցն համառ,
Չէր պարտադրում ժամասլաքին առաջ ընթանալ…
Կանգնել էին կարծես ժամ ու ժամանակ։

Ներիր ինձ մայրի՛կ
Սրտիդ պատերի ճեղքերի համար,
Որ իմ իսկ ձեռքով քանդված հիմքերը,
Նորից կառուցել չեմ կարողացել,
Բայց դու հավատա
Արցունքիդ համար
Ես էլ եմ լացել,
Ու սրտիս խորքում
Քո արցունքներից
Մարգարտանման
Լճեր են հյուսվել։
Խնդրում եմ մայրի՛կ
Բաց քո գիրկը տաք
Եվ թույլ տուր ներս գամ,
Որ էլ չմրսեմ այս արեւի տակ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ