Ճանաչիր ինձ – Աստղ Գևորգյան

Ես Աստղիկ Գևորգյան եմ, սովորում եմ Արարատի մարզ գյուղ Սիսավանի 10-րդ դասարանում։ Ազատ ժամանակ սիրում եմ  պարել, երգել, կարդալ նաև ստեղծագործել։ Ունեմ մի ստեղծագործություն, որով մասնակցել եմ օնլայն մրցույթի և հաղթել։ Արդեն իսկ ունեմ ընտրած մասնագիտություն, և սովորում եմ կոսմետոլոգիա։ Ունեմ մեծ հետաքրքրություն կապված իմ մասնագիտության հետ, նաև հետաքրքրված եմ հնագույն իրերով, կառույցներով։

 

Ինչքան մեծանում,
Այնքան մտածում ես,
Ուղեղդ կարծես
Ենթարկվում է քեզ,
Սխալն ուղղելուց
Մի լավ մտածում ես,
Ու ճիշտը կարծես
Դու շուտ որսում ես...
Ինչքան մտածում
Այնքան հոգնում ես,
Ու կյանքից լրիվ դու
Հիասթափվում ես,
Էլ չես մտածում ,
Ու դու կարծում ես'
Թե կյանքն ավարտվեց,
Ինչպես և ես...

Ձեզ նույնպես կարող է դուր գալ