
Քանի անգամ ես ինքդ քեզ խոստացել, որ վաղվանից սկսելու ես մարզվել, լեզու սովորել կամ վաղուց մտածած ծրագիրը սկսել։ Բայց անցնում են օրերը, ինքդ քեզ տված խոստումը մնում է զուտ բարի ցանկություն։ Արդարացում միշտ կա՝ ինչի չարեցիր։
Ինչո՞ւ ենք համարում, որ ուրիշին տված խոստումները չկատարելը վատ է, բայց ինքներս մեզ տված խոստումը չկատարելը սարսափելի չի։ Ինչո՞ւ ուրիշին փաստի առաջ կանգացնելը անպատասխանատու ու անլուրջ մարդու պահվածք է, բայց ինքդ քեզ կարելի է խաբել։
Ընդ որում երբ ուրիշը մեզ տված խոստումը չի կատարում, էլի դժվար ենք ներում, բայց ինքներս մեզ շատ հեշտ ենք ներում։
Երբ ինքդ քեզ նույնչափ պատասխանատու չես վերաբերում, փակում ես զարգանալու իրական շանսերը, քանի քեզ սկսում են կառավարել արտաքին ազդակները, դա ազդում է նաև ինքնագնահատականիդ վրա։Դու ինքդ գցում ես քո խոսքի արժեքը։
Իսկ ինքնազարգացման ուղին սկսվում է ինքդ քեզ լուրջ վերաբերվելուց։
Ճանապարհ չես գնա չէ՞ մարդու հետ ում չես վստահում։ Հիմա փաստացի անվստահելին դու ես ինքդ քեզ համար։
Իհարկե պետք է նաև օբյեկտիվությունը պահել։ Երբեմն միանգամից այնքան մեծ պահանջներ ենք դնում մեր առաջ, որ կարճ ժամանակում անհաղթահարելի են, ու հետո ստիպված խախտում ենք տված խոստումները։
Նպատակը ձևակերպելուց հետո արժե սկսել փոքր քայլերից ու ինքդ քեզ սովորեցնել հստակ կատարել որոշած քայլերը, չհետաձգել։ Այսպես կամաց_կամաց առաջ կգնաս ու չես ընկնի քեզ թերագնահատելու կամ գերագնահատելու ծայրահեղությունների գիրկը։
Ես եմ ստեղծում իմ իրականությունը
Աղբյուր՝ facebook.com